Ռուսաստանը կարող է դադարեցնել բանակցությունները, եթե Կիևը համառի. Bloomberg
ՄիջազգայինԲանակցությունները սպառնալիքի տակ են. Ռուսաստանը կարող է դադարեցնել երկխոսությունը, եթե Կիևը համառի։
Bloomberg-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել երկխոսությունը, եթե Ուկրաինայի իշխանությունները հրաժարվեն տարածքային զիջումներից։
Ըստ գործակալության՝ հաջորդ շաբաթ նախատեսված բանակցությունների առաջիկա փուլը կարող է վերջինը լինել։
Bloomberg-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության հուշագրի նախագիծ, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնբասից։ Այդ դեպքում հնարավոր է Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի մասնակցությամբ գագաթնաժողով։
Ոչ մի պաշտոնյա դեռևս չի մեկնաբանել գործակալության տարբերակը։

