Իրանի ժողովրդի սիրտը, և մենք էլ կայրենք ձեր սրտերը դրա դիմաց. Ալի Լարիջանի
ՄիջազգայինԱլի Լարիջանի, Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը, ով, ըստ եղած լուրերի, փաստացի իրականացնում է գերագույն առաջնորդի գործառույթները (թեեւ դրա համար իրանական Սահմանադրությունն այլ մեխանիզմ է նախատեսում), հանդես է եկել հայտարարությամբ` ներկայացնելով առկա վիճակը.
Թշնամին սխալվում է՝ մտածելով, որ առաջնորդների սպանությունը կապակայունացնի Իրանը։
Մեր զինված ուժերը օգտագործել են իրենց կարողությունների և պատրաստվածության միայն մի փոքր մասը։
Իրանական ժողովուրդը ապացուցել է իր հավատարմությունը իր ղեկավարությանը։
Դուք այրել եք Իրանի ժողովրդի սիրտը, և մենք էլ կայրենք ձեր սրտերը դրա դիմաց։
Իմամ Խամենեին պնդել է` շարունակել ապրել նորմալ կյանքով՝ առանց որևէ արտակարգ միջոցառումերի։
Իրանական զինված ուժերի գործողություններն այսօր շատ ավելի վճռական կլինեն, քան երեկ։ Իրանը ոչնչացնել ձգտող այդ խմբավորումները չպետք է մտածեն, որ մենք թույլ կտանք, որ մեր երկիրը մեկուսացվի. մեր պատասխանը նրանց կլինի նույնը, ինչ երեկ։
Շուտով կստեղծվի ժամանակավոր ղեկավարության խորհուրդ, մինչև հաջորդ հրամանատարի ընտրությունը։
Բնակչության հիմնական կարիքները բավարարվել են՝ պատերազմի ընթացքում նրանց խնդիրների չհանդիպելու համար, և ապահովվել են քաղաքների միջև տեղաշարժի համար անհրաժեշտ պայմանները։
Ամերիկյան բազաները չեն գտնվում տարածաշրջանի երկրների տարածքում. դրանք ամերիկյան տարածք են, և մենք մտադրություն չունենք հարձակվել այդ երկրների վրա։

