Ովքեր են Խամենեիի հավանական իրավահաջորդները
ՄիջազգայինԽամենեիի մահից հետո նրա իրավահաջորդը կընտրվի Փորձագետների ժողովի կողմից, որը 88 հոգևորականներից բաղկացած մարմին է:
Հնարավոր թեկնածուների թվում են՝
Մոջթաբա Խամենեին՝ Խամենեիի որդին, ազդեցություն ունի և կապեր ունի ԻՀՊԿ-ի հետ, բայց բարձրաստիճան այաթոլլա չէ, և դինաստիական իրավահաջորդությունը վիճահարույց է։
Ալիռեզա Արաֆի՝ Փորձագետների ժողովի փոխնախագահ, կրոնական հաստատության ներկայացուցիչ, բայց չի համարվում քաղաքական ծանրքաշային։
Մոհամմադ Մեհդի Միրբաղերի՝ արմատական պահպանողական հոգևորական, որը հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշումներով։
Հասան Խոմեյնի՝ Իսլամական Հանրապետության հիմնադիր Ռուհոլլա Խոմեյնիի թոռը: Ունի խորհրդանշական լեգիտիմություն, բայց նաեւ սահմանափակ ազդեցություն անվտանգության ուժերի վրա։
Հաշեմ Հոսեյնի Բուշեհր՝ Փորձագետների ժողովի առաջին փոխնախագահ, մոտ է համակարգին, բայց չունի լայն հանրային աջակցություն։
Իրանի իշխանությունները հայտարարել են 40-օրյա սուգ։

