Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար
ՄիջազգայինԲրիգադի գեներալ Ահմադ Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր գլխավոր հրամանատար։
Շաբաթ օրը Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ զոհվել են Պաշտպանության խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին և ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Մոհամմադ Պակպուրը։
Պաշտոնապես հաստատվել է նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոսեյնի Խամենեիի սպանության լուրը։
Չնայած այս կորուստներին, դատելով այն պատասխան հարվածներից, որոնք իրանական ուժերը հասցնում են, երկիրը չի կորցրել կառավարելիությունը:

