Դուբայում աշխարհի ամենամեծ շենքի մոտակայքում թռչում են իրանական հրթիռները
Դուբայում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ։
Պայթյունները որոտացել են նաեւ Բուրջ Խալիֆայի մերձակայքում։ Նշենք, որ դա աշխարհի ամենամեծ շենքն է։
ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին եւ երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

