Իրան արձակել է «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռներ (Տեսանյութ)
ՄիջազգայինՍկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի բազաների վրա հարվածների նոր ալիքը: Այս անգամ Իրանը օգտագործում է «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռներ։
ԻՀՊԿ-ն հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարվածների հերթական ալիքի մասին։
«Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռները միջին հեռահարության են՝ երկու հիմնական տարբերակով։ Առաջինի հայտարարված արագությունը կազմում է 13-ից 15 Մախ, որը համապատասխանում է մոտավորապես 15,000-18,500 կմ/ժ-ի, իսկ հեռահարությունը՝ մինչև 1400 կմ։ Երկրորդ տարբերակն օգտագործում է հեղուկ վառելիքով շարժիչ՝ փոփոխական քարշակով, ինչը մեծացնում է դրա հեռահարությունը գրեթե 100 կմ-ով։
Հաղորդվել է նաև Թել Ավիվի վրա հրթիռային հարվածի մասին։

