ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑԻ ՄԱՐԶՈՒՀԻ ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ, ԱՅՍՕՐ ԿՊԱՅՔԱՐԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ
ՍպորտԲռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ առնվազն բրոնզե մեդալ է ապահովել Բուլղարիայում անցկացվող Ստրանջայի հեղինակավոր 77֊րդ միջազգային մրցաշարում։50 կգ քաշայինների քառորդ եզրափակչում հայ կաշվե ձեռնոցի մարզուհին պարտության է մատնել Սերբիայի ներկայացուցիչ Նինա Ռադովանովիչին ու դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ։ Մեկնարկային մենամարտում Անուշ Գրիգորյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի մրցակցին։ Անուշ Գրիգորյանը այսօր փետրվարի 28֊ին կպայքարի եզրափակչի ուղեգրի համար։
Հաջողություն մեր մարզուհուն։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

