ԱՅՍՕՐ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է
Այսօր, փետրվարի 27-ն է, այս օրը մեր Հայոց պատմության սև էջերից մեկն է։ Ուղիղ 38 տարի առաջ, 1988 թվականի այս օրը Ադրբեջանում կազմակերպված Սումգայիթի հայերի ջարդի հիշատակի օրն է։ Շուրջ կես միլիոն հայեր բռնի տեղահանվեցին ու դաժանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին ։ Սա երբեք չի կարելի մոռանալ։ Եվ ահա 38 տարի անց, Հայաստանի ապիկար իշխանությունները մոռացել են այս վայրագությունների, բարբարոսությունների մասին, նույնիսկ չեն ուզում խոսել Հայոց ցեղասպանության մասին և բարեկամություն են ուզում հաստատել նման թշնամի պետության հետ, որը Ադրբեջանն է։
Ցավոք, պատմությունից դասեր չեն քաղել օրվա իշխանություն կոչվածները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

