«ԱՅՍ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍպորտՎերջերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Քրիստիան Պալուսալուի անվան ըմբշամարտի 37-րդ հուշամրցաշարը։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է ազատ ոճի ըմբիշ, ոսկե մեդալակիր ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Խաչատուր, հաղթանակի կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ Հանդես եկա գերծանր /125կգ /քաշային կարգում։ Անցկացրել եմ երկու գոտեմարտ ու երկուսին էլ հաղթել բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով, Լեհաստանի երկու ներկայացուցիչներին։ Նշեմ, որ մեր ազատոճայինների հավաքականը բավականին հաջող հանդես եկավ, ու նվաճեցինք 12 մեդալ, որից 7 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե։ Այս մրցաշարը շատ կարևոր էր բոլորիս համար, քանի որ Եվրոպայի առաջնությունից առաջ մեր ուժերը փորձեցինք։
Հուսով եմ, որ Եվրոպայի առաջնությանը ևս հաջող հանդես կգանք։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

