Ռուսները շատ կարեւոր ձեռքբերում ունեն Զապորոժեի ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսները կարեւոր ձեռքբերում ունեն Զապորոժեի ճակատի արեւելյան հատվածում:
Հրապարակվել են օբյեկտիվ կադրեր, թե ինչպես են Ռուսաստանի զինված ուժերի «Վոստոկ» խմբավորման 5-րդ բանակի ստորաբաժանումները գրավում Գորկի գյուղը։
Չնայած այն փոքր գյուղ է, որը գտնվում է Վերխնայա Տերսայից հարավ, ճեղքումն ինքնին չափազանց կարևոր է։ 5-րդ բանակային գոտում ուկրաինական ճակատը շարունակում է ճեղքեր տալ եւ և նահանջել դեպի արևմուտք։
Ամեն դեպքում, ռուսական ուժերը դուրս են գալիս Վերխնայա Տերսայիի հարավային հատված, այն դեպքում, երբ այդ բնակավայրը գրոհում են նաեւ արեւելքից:
Բացի այդ, արդեն հայտնել ենք, որ այս ուղղությամբ ռուսները երեկ գրավեցին Ռոժդենստվենսկոեն: Հիմա հարվածի տակն են հայտնվել Վերխնայա Տերսան եւ Վոզդվիժենկան: Որից հետո արդեն ռուսները ուղիղ կսպառնան Օրեխովո-Նովոնիկոլաեւկա մայրուղուն, որը ներկա փուլում ռուսական ուժերի հիմնական խնդիրն է:

