ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի վրա բանակցությունների քողի տակ
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարարություն. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվում են Իրանի վրա բանակցությունների քողի տակ
Մոսկվան կոչ է արել ՄԱԿ-ին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) օբյեկտիվ գնահատական տալ Վաշինգտոնի և Թել Ավիվի «անպատասխանատու գործողություններին»։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ զինված ագրեսիա է իրականացվում վերսկսված բանակցությունների քողի տակ։ Ռուսաստանի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները՝ դրանք անվանելով անպատասխանատու, և պահանջել է արձագանք հիմնական միջազգային կազմակերպություններից։

