«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ». ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑ

Армения PDF

Վերջերս Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տպավորիչ հաղթանակ է տոնել հայազգի անվանի մարզիկ, Բռնցքամարտի WBL, WBF, WBO վարկածներով Աշխարհի չեմպիոն, WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Չարենցավանից ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ։Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել Յուրիի հետ։

- Շնորհավորում ենք, Յուրի, տպավորիչ հաղթանակի առթիվ։ Ինչպիսի՞ն էր մրցակիցդ, հասցրել էիր ուսումնասիրել նախքան մենամարտը։

- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 69 կգ քաշային կարգում։ Մրցակիցս ազգությամբ ռուս մարզիկ էր Մարկ Ուրմանովը, բավականին ուժեղ և փորձառու։ Մենամարտի հենց առաջին ռաունդում, վաղաժամ կարողացա հաղթել նրան երկու անգամ նոկդաունի, մեկ անգամ էլ նոկաուտի ենթարկելով։ Մրցակիցս պրոֆեսիոնալ ռինգում ունի 26 հաղթանակ և 3 պարտություն։ Նա WBO, WBU վարկածներով Աշխարհի գոտու հաղթող էր։ Իսկ ես արդեն պրոֆեսիոնալ ռինգում ունեմ 21 հաղթանակ, առանց որևէ պարտության։ Իհարկե, հասցրել էի ուսումնասիրել մրցակցիս, մարզիչներիս հետ տեխնիկա էինք մշակել, թե ինչպես պիտի հաղթեմ նման բարձրակարգ, պրոֆեսիոնալ մարզիկին։

- Ինչ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, ում ես նվիրում հաղթանակդ։

- Շատ լավ հաճելի զգացողություններ ունեցա այդ պահին։ Սա այս տարվա իմ առաջին հաղթանակն էր, որը հուսով եմ կլինի շարունակական։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին ու խաղաղություն մաղթում մեր երկրին։Լինենք միշտ միասնական, առաջ շարժվենք իրար օգնելով, առանց որևէ չարության ու նախանձի, փոքր ազգ ենք, հասնենք մեկս մյուսին։ Մեծ հավատ ունենանք Աստծո հանդեպ։

- Յուրի, իսկ ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Սա ռեյտինգային մենամարտ էր։ Այս հաղթանակը ինձ հնարավորություն տվեց հաջորդ մենամարտում պայքարել WBO վարկածով Աշխարհի չեպիոնական գոտու համար, որը կկայանա Գերմանիայում։ Փառք ու շնորհակալություն ամենակարող Աստծուն իր զորության, առաջնորդության և օրհնության համար։ Նրա կամքով ու շնորհիվ հաղթահարեցինք այս ճանապարհի բոլոր փորձությունները։ Շատ շնորհակալ եմ իմ թիմին, մարզիչներիս Հենրիկին, Արշակին, Հայկին, ընտանիքիս և բոլորից, ովքեր հավատով ու աղոթքով կանգնեցին իմ կողքին այս դժվարին ճանապարհին։ Սա պարզապես մենամարտ չէր։ Սա վկայությունն էր Աստծո զորության մասին և հերթական քայլը դեպի ավելի մեծ նպատակներ։ Նշեմ, որ այս զգացողությունը դժվար է բառերով փոխանցել։ Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է ներկայացնել իմ երկրի, ազգի պատիվը։ Ամեն հարվածը կրում է մեր բոլորի հավատն ու հույսը։

- Քո հաջողության գրավականը որն ես համարում։

- Հավատը Աստծո նկատմամբ։

- Յուրի, արդյոք պատրաստվում ես նաև հերթական ռեկորդ սահմանել։

- Այո, մտադրություն ունենք եղբորս Արթուրի հետ միասին ինքնաթիռ քաշել։

- Շնորհակալություն, Յուրի, մեզ ժամանակ տրամադրելու, հաճելի զրույցի համար։

- Զգացված եմ մշտապես ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում