Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի վրա Սիրիայի վրայով
ՄիջազգայինԻրանի ամբողջ օդային տարածքը փակ է։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակ Մաջիդ Ախվանը հայտարարել է, որ երկրի ամբողջ օդային տարածքը փակ է մինչև հետագա ծանուցում։
Միաժամանակ կա տեղեկություն, որ Իսրայելը հարձակումներ է իրականացնում Իրանի վրա Սիրիայի վրայով։
ISNA-ի հետ զրույցում տեղյակ աղբյուրը, անդրադառնալով այս հարձակումների մասշտաբներին, նշել է, որ սկզբնական հարձակումների ինտենսիվությունն ու մասշտաբները, մասնավորապես որոշակի զգայուն տարածքներում, հանգեցրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զգալի թվով աշխատակիցների մահվան և վիրավորման, որոնցից շատերը ծառայել են կարևոր օպերատիվ և մասնագիտացված պաշտոններում։

