«Փաստ». Փաշինյանական իշխանությունը գաղտնալսող նոր ծրագիր տենդագին փնտրտուքների մեջ է
Միջազգային«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են նոր ծրագիր գնել՝ ընդդիմախոսներին, լրագրողներին և անգամ յուրայիններին գաղտնալսելու համար։ Որ փաշինյանական իշխանությունը մեծ գումարներ է ծախսել՝ գաղտնալսող լրտեսական ծրագիր գնելու համար, հայտնի էր դեռ շատ վաղուց։ Թեպետ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց ոլորտի փորձագետները նշում էին, որ Հայաստանում օգտագործվել է իսրայելական «NSO Group»-ի «Pegasus» ծրագիրը։
Օրերս հայտնի դարձավ, որ իսրայելական ընկերությունը դադարեցրել է ծրագրի վաճառքը։ «Pegasus»-ը դեռ 2021 թվականին հայտնվել էր ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար, թեև դրանից հետո դեռ երկար ժամանակ օգտագործվել է տարբեր երկրների իշխանությունների կողմից։
Այժմ, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, փաշինյանական իշխանությունը տենդագին փնտրտուքների մեջ է, նոր ծրագիր է ցանկանում գնել, քանի որ տեխնիկապես չի կարողանում գաղտնալսել կապի որոշակի միջոցներով։ Ըստ աղբյուրի, բանակցություններ են վարում կիպրական և ավստրիական երկու ընկերությունների հետ՝ նրանց ծրագրային ապահովումը գնելու և գաղտնալսումները շարունակելու համար։
Հատկապես այսօր, երբ իշխանության դիրքերը գնալով թուլանում են, իսկ ընդդիմադիր դաշտում ուշագրավ վերադասավորումներ են կատարվում, Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

