Սումգայիթից Արցախ. անպատժելիության շղթան շարունակվում է․ Genesis Armenia

Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի տարելիցի կապակցությամբ, ինչը ներկայացնում ենք ստորև․ «1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայ խաղաղ բնակիչներն ադրբեջանական քաղաքում ենթարկվեցին անխտիր և դաժան ամբոխի բռնությունների, հանդիսանում են 20-րդ դարավերջի Ադրբեջանի պատմության հանցագործ դրվագներից մեկը: Հարյուրավոր հայեր սպանվեցին, խոշտանգվեցին և վտարվեցին իրենց տներից՝ պետական ​​մեղսակցության պայմաններում՝ նշանավորելով էթնիկ նպատակաուղղված ոճրագործությունների աճ:

 

Այս ջարդերը և դրան հաջորդած հակահայկական բռնությունները Բաքվում և այլուր, այն ժամանակ լայնորեն դատապարտվեցին միջազգային հանրության կողմից։ Այս հանցագործությունների անպատժելիության ժառանգությունն օգնեց հավերժացնել բռնության ցիկլերը, որոնց ամենավերջին գագաթնակետը հանդիսացավ 2023 թվականին Արցախի բնիկ հայ բնակչության լայնամասշտաբ էթնիկական զտումը: Ավելին, հայ ռազմագերիների և Արցախի նախկին պաշտոնյաների ապօրինաբար կալանավորումն ու դատավարությունը Բաքվում շարունակությունն է Ադրբեջանի հակահայկական ոճրագործությունների: Միայն բոլոր հայ ռազմագերիների և կալանավորների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, տեղահանված հայ բնակչության Արցախ վերադարձի երաշխավորված իրավունքը և նրանց պաշտպանության համար միջազգայնորեն վերահսկվող անվտանգության ամուր երաշխիքների ստեղծումը կարող են նպաստել տարածաշրջանում կայունության վերականգնմանը։ Խաղաղությունը չի կարող կառուցվել տեղահանություններով և բռնություններով:

 

Ադրբեջանի ղեկավարությունը այսօր էլ շարունակում է պատմական ռեվիզիոնիզմի քաղաքականությունը, ինչը նույնպես մարդկության քաղաքակրթական և արժեքային համակարգի նկատմամբ հանցագործություն է: Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու համար, նշել, որ «Հայաստան թշնամին» պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են։ Արցախ՝ իրենց հայրենիք հայերի անվտանգ և հավաքական վերադարձը, երկարաժամկետ անվտանգության ապահովումը, վճռական քայլ կհանդիսանան ազգերի հաշտեցման ճանապարհին և զգալի բեկում բռնության ցիկլերից, որոնք խոցել են սերունդներին, ներառյալ Սումգայիթը:

 

Միայն նման կոնկրետ միջոցառումների միջոցով տարածաշրջանը կարող է դուրս գալ անցյալի հանցագործություններից և հիմք դնել տևական խաղաղության»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում