Ռուսները կարողացան ճեղքել Դրոբիշևոյում ուկրաինական պաշտպանությունը. Լիմանին սպառնում է շրջապատում (Քարտեզ)
ՄիջազգայինԼիմանսկի ճակատում, հյուսիսային ուղղությամբ տեւական մարտերից հետո ռուսները կարողացան ճեղքել Դրոբիշևոյում ուկրաինական պաշտպանությունը: Ներկա պահին բնակավայրի հիմնական մասը, այդ թվում` կենտրոնական գոտին ռուսների ենթակայության տակ է, եւ հարձակումը շարունակվում է:
Դրոբիշևոն Լիմանի հյուսիսային այն բնակավայրն է, որի անկման դեպքում ռուսական ուժերը դուրս կգան ոչ միայն Լիմանի հյուսիս, այն նաեւ` արեւմտյան գոտի` քաղաքին սպառնալով ֆիզիկական շրջապատումով: Հասկանալով նման անխուսափելի հեռանկարը, ուկրաինական բանակը հնարավորինն արեց Դրոբիշևոն պաշտպանելու համար: Բայց դա միայն ժամանակավոր միջոց էր:

