Նիկոլը դեռ փորձում է «երկու աթոռի վրա խաղալ»

Վերլուծություն

Օ­րերս հայտ­նի դար­ձավ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րի թրքա­սի­րութ­յան եւս մեկ դրսե­ւո­րում: Այն է` բաց­վե­լու է Ե­րե­ւա­նից Լոս Ան­ջե­լես ու­ղիղ չվերթ, ո­րը կսպա­սար­կի թուր­քա­կան ա­վիաըն­կե­րութ­յու­նը: Բայց, հաս­կա­նա­լի է, որ ա­մե­նա­լուր­ջը մնում է եր­կա­թու­ղու թե­ման, որ­տեղ, ի­հար­կե, ա­ռա­ջին պլա­նում է­լի Թուր­քիան է, ինչ­քան էլ որ դրան տան «Թ­րամ­փի ու­ղի» ար­տա­քին տես­քը:

ԶԵԿՈՒՅՑ ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԻՆ

Հենց այդ մեսիջն էլ պաշ­տո­նա­կան այ­ցով  գտնվող Նի­կոլ Փա­շին­յա­նը փո­խան­ցեց Լե­հաս­տա­նի մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ինս­տի­տու­տում, այս­պես ա­սած, օ­տա­րերկր­յա դես­պան­նե­րի, դի­վա­նա­գետ­նե­րի եւ վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Իսկ ե­թե ա­վե­լի ռեալ ենք նա­յում, մե­սի­ջը փո­խանց­վեց գլո­բա­լիս­տա­կան հա­մակ­ար­գին: Այս­պես, հի­շեց­նե­լով, որ ժա­մա­նա­կին Ար­ցա­խից Պ­րա­հա­յում հրա­ժար­վել է նույն գլո­բա­լիստ­նե­րի մի­ջամ­տութ­յամբ, ի դեմս Մակ­րո­նի եւ Շառլ Մի­շե­լի, Նի­կո­լը հա­սավ «Թ­րամ­փի ու­ղուն», տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան ա­պաշր­ջա­փակ­ման ընդ­հան­րա­կան թե­մա­յին` ընդգ­ծե­լով, որ խոս­քը եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի մա­սին է, ո­րը « Հա­յաս­տա­նի տա­րած­քով կկա­պակ­ցի ար­եւել­քը եւ­ արեւ­մուտ­քը»: Իսկ դա. «Ինչ խոսք, նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ կստեղ­ծի Եվ­րո­պա­կան միութ­յան հա­մար»: Ճիշտ է, Նի­կո­լը նաեւ փոր­ձեց ա­րե­ւելք­–ա­րեւ­մուտք կա­պու­ղուն տալ այն­պի­սի բլե­ֆա­յին նա­խագ­ծի մաս­նի­կի տեսք, ինչ­պի­սին է «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» կոչ­վա­ծը, փոր­ձե­լով հա­մո­զել, թե Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք եւ Հ­յու­սիս–­Հա­րավ ուղ­ղութ­յուն­նե­րը գոր­ծե­լու են միա­ժա­մա­նակ, որ­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խաչ­մե­րուկ, բայց դժվար չէ հաս­կա­նալ, որ այդ­պես չէ: Ա­մե­նա­պարզ բա­ցատ­րութ­յու­նը` Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք ուղղ­վա­ծութ­յամբ Նի­կոլն ար­դեն ստո­րագ­րել է ինչ­–որ փաս­տա­թուղթ` «Թ­րամ­փի ու­ղին», ո­րը, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սենք, ե­րաշ­խիք է, որ նման եր­թու­ղի կլի­նի, գո­նե ծրագր­վում է: Իսկ ա­հա Հ­յու­սիս–­Հա­րավ ուղղ­վա­ծութ­յան մա­սով ոչ մի նման փաս­տա­թուղթ չկա: Ա­վե­լին ա­սենք, ե­թե Հ­յու­սիս–­Հա­րավ գա­ղա­փա­րի տան Նի­կո­լը նկա­տի ու­նի Ի­րա­նից` Նա­խի­ջե­ւա­նով` Հա­յաս­տան եր­կա­թու­ղին, ա­պա այս­տեղ նա չէ, որ կա­րող է ինչ­–որ բան ստո­րագ­րել. դա ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի թե­ման է: Եվ որ Ադր­բե­ջանն ու Ի­րա­նը մտա­ծում են Նա­խի­ջե­ւա­նի եր­կա­թու­ղու մա­սին, գո­նե այս պա­հին ակ­նարկ ան­գամ չի լսվել: Կարճ ա­սած, <<­խաչ­մերու­կի» հե­քիա­թի տակ Նի­կոլն ակ­տի­վո­րեն ներգ­րավ­ված է բա­ցա­ռա­պես Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յան վրա, եւ հենց այդ հստակ մե­սիջն է, որ նա փո­խան­ցեց եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին: Խո­շոր հաշ­վով, նա այս պատ­կերն է նկա­րագ­րում` «Թ­րամ­փի ու­ղին» ընդ­հա­նուր Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտ­քի «շատ կար­եւոր մաս է, նոր ճա­նա­պարհ, նոր մա­տա­կա­րար­ման ու­ղի կստեղ­ծի ար­եւել­քից արեւ­մուտք, Եվ­րո­պա­կան միութ­յու­նից դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա, Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից դե­պի Եվ­րո­պա­կան Միութ­յուն»: Այ­սինքն, ինչ­քան էլ որ դրա­նում խառ­նել են Թ­րամ­փի ա­նու­նը, մեկ է, ի­րո­ղութ­յու­նը չի փոխ­վում. խոս­քը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից Եվ­րո­պա գնա­ցող­–ե­կող ու­ղու մա­սին է, ո­րը ոչ թե ԱՄՆ­–ի, այլ Բ­րի­տա­նիա­յի վա­ղե­մի ե­րա­զանք­նե­րից է: Ու Նի­կո­լի նման հայ­տա­րա­րութ­յու­նը նո­րից ու նո­րից նման­վում է բրի­տա­նա­ցի­նե­րին տված հա­վա­տար­մութ­յան երդ­ման:

Նաեւ դժվար չէ կռա­հել, որ այդ ա­մե­նին Հ­յու­սիս–­Հա­րավ հե­քիա­թը կցելն ու­նի ռուս­նե­րի եւ ի­րան­ցի­նե­րի գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու ի­մաստ, ո­րին հա­զիվ թե Մոսկ­վա­յում եւ Թեհ­րա­նում հա­վա­տան: Բայց ա­վե­լի հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար Նի­կո­լը հա­սավ այն մտքին, թե. «Ինչ վե­րա­բե­րում է ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յին, մենք որ­եւէ պլան, ծրագ­րեր չու­նենք, մտա­հո­գութ­յուն­ներ էլ չու­նենք կապ­ված ռու­սա­կան ռազ­մա­բա­զա­յի ներ­կա­յութ­յան հետ»:

ԵՐԲ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է

Փա­շին­յա­նի նման զգու­շա­վո­րութ­յու­նը, ի­հար­կե, կա­րե­լի է հաս­կա­նալ. ո՛չ նրա եւ ո՛չ էլ Ա­լիե­ւի մոտ պար­զա­պես չի կա­րող լի­նել վստա­հութ­յուն վաղ­վա օր­վա հան­դեպ: Նի­կո­լի պա­րա­գա­յում խնդիր­նե­րը, բնա­կան է, շատ ա­վե­լի լուրջ են: Նախ այն, որ ժա­մա­նա­կին, երբ Մեղ­րիի գի­ծը պետք է գոր­ծարկ­վեր Մոսկ­վա–­Բա­քու–Ե­րե­ւան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հա­մա­ձայն, նա նույն ակ­տի­վութ­յամբ ձա­խո­ղում էր այն, ինչ ակ­տի­վութ­յամբ որ ներ­կա­յումս խո­սում է այդ մա­սին, ի­հար­կե, գա­լիս է ա­վե­լորդ ան­գամ հու­շե­լու բրի­տա­նա­կան խա­ղե­րի մա­սին. այն ժա­մա­նակ Թ­րամփը պար­զա­պես չկար: Հի­մա, թեեւ Թ­րամ­փին, կապ­ված ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան հետ, շիր­մա են սար­քել, բայց փաս­տը, որ ժա­մա­նա­կին գոր­ծող հիմ­նա­կան տիկ­նի­կա­վա­րը Բ­րի­տա­նիան է, գա­լիս է հու­շե­լու, որ ներ­կա­յումս էլ ա­մե­նա­հիմ­քե­րում հենց նույն խաղն է ա­ռաջ տար­վում: Թե­րեւս այն հաշ­վար­կով, որ երբ ի­րա­նա­կան թե­ման կվեր­ջա­նա, Թ­րամ­փը կկորց­նի հե­տաքրք­րութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, եւ հիմ­նա­կան գոր­ծող անձ կմնա Թուր­քիան, ո­րի թի­կուն­քում բրի­տա­նա­կան ա­կանջ­նե­րը նոր չէ, որ ցցված են:

Միայն թե մեկ նյո­ւանս չպետք է մո­ռա­նալ, թե դե­պի ուր են գնա­լու Վա­շինգ­տո­նի եւ Մոսկ­վա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այս­տեղ, ի­հար­կե, դեռ շատ հա­կա­սութ­յուն­ներ կան, նաեւ բախ­ման օ­ջախ­ներ: Բայց, ինչ­պես մեկ ան­գամ Թ­րամփն ակ­նար­կել է, նա Հա­րա­վա­յին Կով­կա­սը տես­նում է որ­պես «Պու­տի­նի տի­րույթ»: Ու այդ մո­տե­ցու­մը, դա­տե­լով ռուս­–ա­մե­րիկ­յան հնա­րա­վոր տնտե­սա­կան հե­ռան­կար­նե­րից, կդառ­նա շատ ի­րա­տե­սա­կան հենց այն վայրկ­յա­նից սկսած, երբ ինչ­–որ լու­ծում կգտնեն Ի­րա­նի հետ կապ­ված: Ա­հա այդ պա­հից է, որ Թուր­քիան եւ ներ­քին լա­րում­նե­րի տակ ճռռա­ցող Բ­րի­տա­նիան պետք է պայ­քա­րեն ար­դեն ու­ղիղ Մոսկ­վա­յի հետ: Դ­րան էլ գու­մա­րած, Ի­րա­նի պո­տենց­իա­լը ոչ մի տեղ չի ան­հե­տա­նա­լու:

Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նով «Թ­յուր­քա­կան ու­ղի» կա­ռու­ցե­լը շատ ժա­մա­նակ է պա­հան­ջում: Ե­թե ան­գամ հենց այս պա­հին էլ տրվի դրա բուն շի­նա­րա­րութ­յան մեկ­նար­կը, մեկ է, մին­չեւ ա­վար­տին հաս­նի, հաս­տատ լու­ծում կստա­նա ինչ­պես ի­րա­նա­կան, այն­պես էլ` ուկ­րաի­նա­կան թե­ման: Ե­թե Նի­կոլն ա­ռաջ­նորդ­վում է քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կով, որ 5–6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող Ռու­սաս­տանը մեծ խա­ղի այս փու­լից դուրս կգա պարտ­ված, ա­պա նման ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Մոսկ­վան չի կա­րո­ղա­նա ազ­դել ոչ միայն Հա­րա­վա­յին Կով­կա­սին, այլ այս տես­քով Ռու­սաս­տա­նի լի­նել–չ­լի­նելն է հայտն­վում կաս­կա­ծի տակ: Բ­նա­կան է, որ նման ի­րա­վի­ճա­կում Ա­րե­ւելք–Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յու­նը Հա­յաս­տա­նի հա­մար, կամ այն, ինչ կմնա Հա­յաս­տա­նից, այ­լեւս այ­լընտ­րանք չի ու­նե­նա: Ա­վե­լի հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը կա­վարտ­վի այն տար­բե­րա­կով, որն ա­ռաջ են տա­նում Վա­շինգ­տոնն ու Մոսկ­վան: Այդ դեպ­քում նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում է ա­ռա­ջա­նում ա­ռա­ջին տար­բե­րա­կի ճիշտ հա­կա­ռակ ի­րա­վի­ճա­կը: Ու դա, ի­հար­կե, Նի­կոլն ու Ա­լիե­ւը ոչ մի պա­րա­գա­յում չեն կա­րող ի­րենց հաշ­վարկ­նե­րից դուրս թող­նել:

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԿԱՐ ՁԳՎԵԼ

Այս­պի­սով, ո­րո­շիչ ի­րա­վի­ճակ ու­նե­նա­լու հա­մար նաեւ մեզ հա­մար է չա­փա­զանց կա­րե­ւոր մնում, թե ինչ է լի­նե­լու Ի­րա­նի հետ: Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ա­մեն բան շա­րու­նա­կում է մնալ` ԱՄՆ–ն կհար­վա­ծի, չի հար­վա­ծի դաշ­տում, եւ այդ հար­ցի պա­տաս­խա­նը, նման է, որ ան­գամ Թ­րամ­փի մոտ գո­նե այս պա­հի դրութ­յամբ չկա: Այն, որ Թ­րամփն ա­մեն կերպ փոր­ձում է հար­վա­ծե­լուց խու­սա­փել, քա­նիցս ենք նշել, եւ դրա օգ­տին գոր­ծոն­նե­րը գնա­լով միայն ա­վե­լա­նում են: Այ­սինքն, Թ­րամ­փը Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ ար­դեն կենտ­րո­նաց­րել է այն ռազ­մա­կան պո­տենց­իա­լը, ո­րի հնա­րա­վո­րութ­յու­նը կա: Փո­խա­րե­նը, Ի­րա­նի պո­տենց­իա­լը, որն ա­ռանց այդ էլ փոքր չէր, շա­րու­նա­կում է ա­վե­լա­նալ: Ա­մեն դեպ­քում, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը գրե­թե ա­մե­նօր­յա ռե­ժի­մով հայտ­նում են Չի­նաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի նոր մա­տա­կա­րա­րում­նե­րի մա­սին: Վեր­ջին դեպ­քը, երբ տե­ղե­կաց­րին, որ Չի­նաս­տանն ար­դեն Պար­սից ծո­ցում է տե­ղա­կա­յել «Լ­յաո­վանգ-1» գեր­ժա­մա­նա­կա­կից հե­տա­խու­զա­կան նա­վը, որն ի զո­րու է հե­տե­ւել ԱՄՆ–Իս­րա­յե­լի բո­լոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րին` օ­դում, ծո­վում եւ ցա­մա­քում: Գու­մա­րած, որ «Պե­կի­նը Թեհ­րա­նին է փո­խան­ցում ար­բան­յա­կա­յին տվյալ­ներ ԱՄՆ զոր­քե­րի տե­ղա­շար­ժե­րի վե­րա­բեր­յալ՝ ա­վե­լի քան 500 ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­ցիա­կան ար­բան­յակ­նե­րից բաղ­կա­ցած ցան­ցի մի­ջո­ցով»: «Տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղա­կայ­վել են նաեւ չի­նա­կան 055 դա­սի ա­կա­նա­կիր­ներ» ու այս­պես շա­րու­նակ: Այ­սինքն, ոչ միայն սահ­մա­նա­փակ­վում, ա­վե­լի ճիշտ` գրե­թե բա­ցառ­վում է ԱՄՆ–Իս­րա­յե­լի կող­մից ա­նակն­կալ հար­վա­ծի հնա­րա­վո­րութ­յու­նը (ինչ­պես նա­խորդ պա­տե­րազ­մի դեպ­քում), այլ նաեւ կտրուկ մե­ծա­նում են պա­տաս­խան հար­ված հասց­նե­լու Ի­րա­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, այդ թվում` ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր­նե­րին ուղղ­ված: Ու շա­րու­նա­կա­կան այս գոր­ծըն­թա­ցը նույն հե­տե­ւո­ղա­կա­նութ­յամբ սահ­մա­նա­փա­կում է կար­ճա­ժամ­կետ պա­տե­րազմ վա­րե­լու ԱՄՆ­–ի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ա­մեն բան էլ ա­վե­լի տա­նե­լով եր­կար կռվի եւ մեծ կո­րուստ­նե­րի դաշտ:

Գու­մա­րած դրան, Ի­րա­նը շա­րու­նա­կում է հա­մա­ռել, որ ոչ մի «պայ­մա­նա­վոր­ված պա­տե­րազ­մի» էլ չի գնա. ԱՄՆ­–ի ցան­կա­ցած հար­ձա­կում կգնա­հա­տի` որ­պես պա­տե­րազմ ու ան­մի­ջա­պես էլ կպայ­թեց­նի ողջ տա­րա­ծաշր­ջա­նը: Տե­ղե­կութ­յուն ե­ղավ, որ Սաուդ­յան Ա­րա­բիան եւ այլ ա­րա­բա­կան երկր­ներ փոր­ձում են մե­ծաց­նել նավ­թի արդ­յու­նա­հա­նու­մը` պա­տե­րազ­մի դեպ­քում հա­մաշ­խար­հա­յին ճգնա­ժամ թույլ չտա­լու հա­մար: Բայց ա­րա­բա­կան այդ պա­հուստ­նե­րը զերծ կմնա՞ն ի­րա­նա­կան հար­ված­նե­րից, սա ե­րաշ­խա­վոր­ված չէ: Նաեւ, որ եր­կա­րա­ժամ­կետ պատ­ե­րազ­մը, բա­ցի կո­րուստ­նե­րից, Թ­րամ­փին (եւ ոչ միայն) նաեւ հասց­նե­լու է ան­նա­խա­դեպ տնտե­սա­կան ճգնա­ժա­մի:

Ռազ­մա­կան ի­մաս­տով մո­տա­վո­րա­պես այս պատ­կերն է: Քա­ղա­քա­կան ի­մաս­տով, թեեւ դեռ Ի­րանն ու ԱՄՆ–ն բա­նակ­ցա­յին շփում­նե­րի մեջ են, բայց այս­տեղ էլ դեռ հան­գու­ցա­լուծ­ման նշան­ներ չկան:

Բայց այս շա­րու­նակ­վող ա­նո­րոշ վի­ճա­կում մեկ հան­գա­մանք ար­դեն ի­րեն սկսում է զգաց­նել տալ: Այն է` այս ա­նո­րո­շութ­յու­նը նաեւ Թ­րամ­փի հա­մար է դառ­նում լուրջ խնդիր. ԱՄՆ-ն չի կա­րող ա­նո­րոշ ժա­մա­նա­կով իր նման հսկա­յա­կան ու­ժե­րը պա­հել տա­րա­ծաշր­ջա­նում: Կարճ ա­սած, պետք է ո­րո­շի` գնո՞ւմ է շատ վտան­գա­վոր պա­տե­րազ­մի, թե՞ կփոր­ձի վեր­ջա­պես ինչ­–որ տար­բե­րա­կով լե­զու գտնել Թեհ­րա­նի հետ: Մի խոս­քով, ա­ռա­ջի­կա օ­րե­րին պետք է որ ինչ­–որ լու­ծում­ներ սկսեն տե­սա­նե­լի դառ­նալ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում