Իրենք խնդիրը սարքել են քաղաքացիների գլխին, հետո էլ իբր լուծում են. Գեւորգ Ստեփանյան

Ներքաղաքական

«Վեոլիա Ջուր»-ի հետ կապված աղմուկը՝ 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ, մեծ արձագանք ստացավ հասարակության եւ քաղաքական դաշտում: Նախ հայտարարվեց, որ լինելու է ջրամատակարարման ժամանակացույց, այսինքն՝ ջուր լինելու է ոչ թե 24 ժամ, այլ` հստակ անջատումներով, այնուհետ կառավարության, իբրեւ թե, ջանքերի շնորհիվ այն շտկվեց եւ մնաց ինչպես որ կար: Հարց է ծագում՝ սա իրականում իշխանության կողմից՝ նախընտրական շրջանում առեւտո՞ւր էր, թե՞ վատ փիառ: «Իրավունք»-ը այս հարցի շուրջ զրուցել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:

Իրականում ի՞նչ եղավ. մեկ ասացին թե ջրամատակարարումը այսուհետ լինելու է ժամանակացույցով, սակայն, իբրեւ թե, քաղաքացիների բողոքին ընդառաջ գնալով՝ այն, շտկվեց կառավարության կողմից եւ մնալու է այնպես ինչպես, որ եղել է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Նախ եկեք սկզբից գանք: Ոչ մի բան էլ չի լուծվել: Իրենք այդ խնդրին տեղային լուծում են տվել: Իսկ թե խնդիրն ինչու է ծագել, շատ պարզ է, որովհետեւ նույն այդ ժամանակավոր կառավարությունը, որ իբրեւ օգնեց այս հարցը լուծել, հենց իրենց շնորհիվ ունենք Երեւանի քաղաքապետարանում ոչ լեգիտիմ ՔՊ-ական իշխանություն, որոնք աջ ու ձախ Երեւանում բաժանեցին նորակառույց եւ բազմաբնակ շենքերի շինթույլտվություններ:

Մենք ժամանակին ասում էինք, որ ո՛չ ջուրը, ո՛չ հոսանքը, ո՛չ գազը չի բավականացնելու, մեզ հակառակն էին ասում: Հիմա «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ չի բավականացնելու ջուրը, քանի որ ավելացել են շենքեր, եւ մեր քաղաքը ի վիճակի չէր այդքան բաժանորդի սպասարկել: Նրանք տեղային լուծում տվեցին` հասկանալով, որ ժողովուրդը միահամուռ  համախմբվեց: Նրանք էլ մտածեցին, լավ, ընտրությունների նախաշեմին է, թող մի 4 ամիս խաբենք, որից հետո նորից կանեն իրենց ուզածը: Իրենք խնդիրը սարքել են քաղաքացիների գլխին, հետո էլ իբր լուծում են:

Ստացվում է, որ տրանսպորտի թանկացման ժամանակ, ժողովուրդն ու ընդդիմությունն այսպիսի բունտ չարեցի՞ն, դրա համա՞ր տրանսպորտը թանկացավ:

— Ընդդիմությունն իր գործն արեց, քաղաքացիներն էլ լսեցին մեզ: Վստահեցնում եմ, բոյկոտը շարունակվում է, եւ դրա վառ օրինակն այն է. որ անցյալ տարվա վերջ կառավարությունը 3 ու կես միլիարդ դրամ տվեց Տիգրան Ավինյանին, որ կարողանա քաղաքապետարանի ճեղքը փակել: Իսկ ճեղքը առաջացել էր քաղաքացիների չվճարելու արդյունքում:

Այս «Վեոլիա Ջրի» հետ կապված պատմությունը եւ թոշակների 10 հազար դրամով բարձրացումը կարո՞ղ ենք որակել քաղաքական առեւտուր:

— Միանշանակ: Իրենք իրենց հարցը սարքեցին, հետո իրենք իրենց հերթ չտալով՝ գոռոմ էին, թե կառավարությունը հարցը լուծեց: Պատկերացրեք այդ ճղճիմ քայլերը:

Ինչ վերաբերում է թոշակներին, ասեմ. նրանք 10 հազար դրամով բարձրացրին այն թոշակառուների թոշակը, ովքեր տրոլեյբուս էին նստում 50 դրամով, իսկ հիմա ստիպված են վճարել 150 դրամ: Էլ չխոսեմ մթերքից, որ ամեն բան եռակի թանկացել է: Այսինքն, այս նախըտրական շրջանում, ինչ ասես քաղաքացիներին խոսք են տալու, հետո՝ հունիսի 8-ից, Աստված չտա, որ անցնի ՔՊ-ն, նորից քաղաքացիների գլխին այնպիսի օյին են բերելու, որ մարդիկ «շշկռեն»: Բայց վստահ եմ, որ բոլորն էլ լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Ուղղակի այդ 10 հազար դրամը մի տեսակ սիմվոլի՞կ է դարձել: Ինչու հենց 10 հազար դրամ:

Պարոն Ստեփանյան, եւ ի՞նչ է դա նշանակում:

— Դե իրենք էին ժամանակին գոռում, թե իբր 10 հազար դրամ է մարդկանց բաժանվում, որ ընտրեն այս կամ այն թեկնածուին եւ այլն: Ու, փաստորեն, այդ 10 հազար դրամն ուժի մեջ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում