Մտադիր չեմ հիմա ավարտել մարզական կարիերաս. Մխիթարյան
Սպորտ«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Միլանի Բոկոնիի հեղինակավոր համալսարանում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է մարզական կարիերայի շարունակության մասին.
«Ես դեռ մտադիր եմ խաղալ և անգամ չեմ մտածել կարիերաս ավարտելու մասին։ Իհարկե, ես 37 տարեկան եմ, և այժմ պետք է շատ ավելի ճիշտ կառավարել մարմինը. ես այլևս 20 կամ 22 տարեկան չեմ։ Սակայն ես փորձում եմ տալ իմ առավելագույնը, որպեսզի հնարավորինս երկար մնամ խաղադաշտում և հետագայում ոչ մի բանի համար չափսոսամ»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը միլանյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

