Աղքատ ազգականը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԿԱՐԳԱԶԱՆՑ ԿԱՆԻ՞
(ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱԸ` ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԴԺԳՈՀ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԹԻՎ ԻՐԵՆ «ԶՈՀԱԲԵՐԵԼՈՒ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դե եկ Վարդապետյան ու մի խենթացիր։
**
ԱՐՏԱՀՈՍՔ
(ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ 5X520= 1100-Ի ԱՐԴՅՈՒՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ տնտեսագետների` վերջապես պարզ դարձավ Նիկոլի իշխանության կողմից տնտեսական աճի ցուցանիշների հավելման թվաբանական հավասարումը։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ` ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը կենսաթոշակները որոշել է բարձրացնել, քանի որ այդ օրը նրա մասնագիտական տոնի օրն է։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԹՈՇԱԿՆԵՐԸ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլից մազ պոկելն էլ ա քյար, բայց Նիկոլի մազ ուտողը...
**
ԻՐԵՆՑ ՉԱԼՈՅԻ ՀԱԼԻՆ ԵՆ
(ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ԿՈՂՄԻՑ` ԲՐՅՈՒՍԵԼ ՆԱՄԱԿ ԳՐԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՈՒՄԲ ԵՐԵՎԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` ՔՊ - ի գործերը ոնց որ թե ճանտրակուլի ա, դրա համար են սեփական ժողովրդի վրա եվրոպաներից «տղա» բերում։
**
ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ` ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ՀԵՏ
Սոցիալական հիմնադրամից հայտնում են, որ առաջիկա ընտրություններից առաջ` ապրիլի 1-ից, Նիկոլը թոշակներն ու նպաստները կբարձրացնի, իսկ հունիսի 8-ից հետո կիջեցնի։
**
ՏՈՒՐ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ
Արժույթի միջազգային հիմնադրամից հայտնում են, որ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին մասնակից բոլոր երկրները մեկ միլիարդ դոլար են նվիրաբերում, իսկ Նիկոլը գնացել, իրենցից մեկ միլիարդ էր խնդրում։

