Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. Փաշինյան
ՆերքաղաքականԱննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերեւս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,– հավելել է նա։
Այսօր ավելի վաղ Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել (https://iravunk.com/?p=335208&l=am), հայտարարելով, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։
«Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը»,– նշել էր նա։

