«Ժողովուրդ». Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, հանրային գործիչ Անի Սամսոնյանին ամիսներ շարունակ մի տղամարդ է հետապնդել, պոռնոգրաֆիկ նյութեր ուղարկել, գիշերները զանգել է և բացահայտ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձած փաստերը արդեն հասել են ՀՀ գլխավոր դատախազություն և կարող են վերաճել միջազգային իրավական համագործակցություն պահանջող քրեական վարույթի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ մեկ ամիս առաջ Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշելով, որ 2025 թվականի հուլիսից ի վեր ենթադրաբար ենթարկվում է համակարգված հետապնդման Աղջնակ Թովմասյան անունով անձի կողմից։

Դիմումատուի փոխանցմամբ՝ նույն անձը ներկայանում է տարբեր անուններով՝ «Vaxinak», «Vaxo Tovmasyan», «Vahe Avetisyan», «Vaxo Vahe»։ Ըստ Սամսոնյանի՝ իրեն հասանելի տեղեկություններով, տվյալ անձը հանդիսանում է Նիդերլանդների Թագավորության քաղաքացի։

Ենթադրյալ հետապնդողը բազմիցս այցելել է իր աշխատավայր և բնակության վայր, հետևել է իրեն հանրային տարածքներում, կատարել է բազմաթիվ հեռախոսազանգեր, այդ թվում՝ ուշ գիշերային ժամերին։ Նշվում է նաև, որ ուղարկվել են սպառնալիք պարունակող հաղորդագրություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր՝ ներառյալ բացահայտ լուսանկարներ։

Վերջին օգտագործված հեռախոսահամարը, որով, ըստ հաղորդման, կապ է հաստատվել, եղել է +374 91 527994։

Իրավապահներին ներկայացվել է նաև տվյալ անձի լուսանկարը՝ նույնականացման նպատակով։

Դատախազությունը շուրջ մեկ ամիս որևէ բան չի արել։ Իսկ արդեն փետրվարի 18-ին տվյալ անձը ներխուժել է Անի Սամսոնյանի աշխատասենյակ, կրկին սպառնալիքներ հնչեցրել, փորձել է հարձակվել Սամսոնյանի վրա, վերջինս էլ ինքնապաշտպանվել է։

Այնուհետև Սամսոնյանը դիմել է ոստիկանություն, հաղորդում ներկայացրել, դատարանը քննել է ու այդ անձին տնային կալանք տվել։ Բայց Սամսոնյանը դեռ մտահոգված է, քանի որ այդ անկանխատեսելի անձը կրկին կարող է հայտնվել այնտեղ, որտեղ ինքն է լինում, ու կրկին հարձակվել իր վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունից փորձել է հետաքրքրվել նշված անձի մասին ու պարզել, արդյոք այդ քաղաքացին հետախուզման մեջ է գտնվում․

  • արդյոք նշված անուններով հանդես եկող անձը հանդիսանում է Նիդերլանդների քաղաքացի,
    • օրենքով թույլատրելի սահմաններում տրամադրել նույնականացնող տվյալներ,
    • պարզաբանել՝ արդյոք տվյալ անձը հետախուզման մեջ է կամ հանդիսանում է որևէ ընթացիկ քրեական վարույթի սուբյեկտ Նիդերլանդներում։

Դիմումում ընդգծվում է, որ խնդիրը կարող է առնչվել հանրային և քաղաքական գործչի անվտանգության հետ և ունի հանրային հետաքրքրություն։

Դեսպանությունը, սակայն, հրաժարվում է մեկնաբանել։

«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցվել է նաև Նիդերլանդների Թագավորության դեսպանության պատասխանը, որտեղ նշված է․

«Սա տեղական ոստիկանության իրավասության գործ է, ուստի խնդրում ենք Ձեր հարցերն ուղղել նրանց։ Որպես ընդհանուր կանոն՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանությունները երբեք չեն մեկնաբանում մամուլի համար առանձին դեպքեր»։

Այսպիսով, դիվանագիտական կառույցը գործը համարել է բացառապես տեղական իրավապահ մարմինների իրավասության տիրույթում և հրաժարվել է հրապարակային մեկնաբանությունից։

Դատախազության պատասխանատվության գոտում

Ներկայացված փաստերի պարագայում խոսքը կարող է վերաբերել ոչ միայն հետապնդման և սպառնալիքների, այլև անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման և պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի տարածման հնարավոր հանցակազմերին։

Հատկանշական է նաև, որ, ըստ դիմումատուի, թիրախը կին հանրային գործիչ է։ Սա լրացուցիչ պարտավորություն է դնում իրավապահների վրա՝ բացառելու սեռով պայմանավորված ճնշման կամ վախեցման որևէ դրսևորում և ապահովելու գործի օբյեկտիվ, արագ և թափանցիկ քննություն։

Գործի զարգացումը կարող է ցույց տալ՝ արդյոք իրավական համակարգը պատրաստ է արդյունավետ արձագանքել սահմանանցանց հետապնդման, կիբերհարձակման և հնարավոր միջպետական բնույթի գործերին, թե այն կմնա հերթական չպարզաբանված պատմությունների շարքում։

«Ժողովուրդ» օրաթերթը կհետևի դատախազության արձագանքին և պատրաստ է հրապարակել նաև հակառակ կողմի դիրքորոշումը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում