Խոշորացույցը վերցրած` Նիկոլ բերող են ման գալիս. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

«ԴՈՒՔ ՈՉ ԹԵ ՆԻԿՈԼԻ ՋՐԱՂԱՑԻՆ ՋՈՒՐ ԵՔ ԼՑՆՈՒՄ, ԱՅԼ՝ «ԲԱՍԵԻՆՆԵՐ»

Ընդդիմությունը, կարծես, պայքարում է ինքն իր դեմ եւ ոչ մի կերպ իշխանության: Ի՞նչ կասեք այս մասին:

— Գիտեք, կարելի է հավերժ նայել, թե ինչպես է հոսում գետը, եւ կարելի է հավերժ նայել, թե այս պատասխանատու գոտում, ամպագոռգոռ եւ նմանատիպ պաթետիկ հայտարարությունների տակ, որ «Հայաստանի պետականության լինելիության հարցն է դրված», «եթե այս իշխանությունը վերարտադրվի՝ Հայաստանի Հանրապետություն չի լինելու», ինչպես են ընդդիմադիրները հիմնական թիրախը՝ այս իշխանությանը թողած, իրար տակ փորում:

Իմ կանխատեսումները հստակ են, որը ընդդիմադիր բազմաթիվ բեւեռների դուր չի գալիս: Նրանք ինչ-որ շաբլոն նախադասություն են հորինել. «Նիկոլի ջրաղացին ջուր լցել» եւ դրանով փորձ են անում լռեցնել ընդդիմադիր դաշտին ուղղված սթափության կոչերը: Տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում` ես, մշտապես ասում ենք՝ այս ռազմավարությամբ դուք ոչ թե Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում, այլ «բասեիններ եք լցնում»: Եվ եթե մեր ասածը նշանակում է իրենց խանգարել, ապա դա աբսուրդ է: Տեսանելի է, որ ընդամենը որոշ քաղաքական ուժեր, որոնց հիմնական գործիքը «կալկուլյատորն է», նստած հաշվում են, թե ինչ մոդիֆիկացիաներ հորինեն, որ անցնեն 4 տոկոսի շեմը:

Հետեւաբար, պատահական չէ, որ շատերը խուսափում են դաշինքային ֆորմատներից, որովհետեւ դաշինքի համար նախատեսված է շատ ավելի մեծ շեմ: Հետեւապես, գնում են ընտրության կուսակցական մեկ ցուցակով՝ տարբեր քաղաքական գործիչների հրավիրելով իրենց ցուցակ, նման կերպ հույս ունենալով, որ կպլստան չորս տոկոսի շեմը: Հիմա բոլոր պլստացողներին ես ասում եմ՝ եթե ձեր նպատակը Նիկոլի խորհրդարանում ընդդիմություն աշխատելն է, «мальчик для битья, девочка для битья», ինչը, ցավոք սրտի, հիմա է, ապա դուք նպաստելու եք, ձեր իսկ կողմից հնչեցրաց այն հայտարարություններին, որ մենք կանգնած ենք Հայաստանի պետականության ավարտին: Դուք ընդամենը ձեր օլիմպիական մասնակցությամբ մոտեցնելու եք այդ ավարտը:

Հիմա էլ քոչարյանականները կրկին մերժում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Փաստորեն, մարդիկ դեռ գտվում են 2018-ի էյֆորիայի տա՞կ: Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխության ակտիվ մասնակիցները մեղադրում են բոլորին վերջինիս իշխանություն բերելու մեջ, բացի իրենցից:

— Ես, հավանաբար, այն եզակի քաղաքական գործիչն եմ ու չեմ ասում գործիչներից մեկը, այլ` միակը, ով 2018 թվից հետո բաց եւ հրապարակային ասել եմ՝ այո՛, Նիկոլին բերել եմ նաեւ ես: Դա փաստ է, որի հետ ես ամեն օր առերեսվում եմ ու ամեն ինչ անում եմ, որ ուղղեմ այն, ինչ ես եւ ինձ նման շատերը արեցին, այդ թվում նաեւ հասարակության գերակշիռ մեծամասնությունը, բազմաթիվ քաղաքական ուժեր, ովքեր այսօր, խոշորացույցը վերցրած, Նիկոլ բերող են ման գալիս: Եվ հիմա, չգիտես ինչու, այդ խոշորացույցներն ուղղում են ՀՀ երրորդ նախագահի վրա: Դա ազնիվ չէ: Հատկապես ազնիվ չէ «ո՞վ բերեց Նիկոլին» ծամոնը: Ու դա ծամում են նրանք, ովքեր հրապարակներում Նիկոլ էին բերում, ում հարազատներն ու ընտանիքի անդամները Հրապարակում էին: Նրանք աջ ու ձախ հարցազրույցներ էին տալիս, ոչ միայն տեղական, այլ նաեւ ռուսական, եվրոպական լրատվամիջոցներին եւ հիմնավորում էին, թե ինչու է ճիշտ Սերժ մերժելը, ու ինչ ճիշտ է Նիկոլ բերելը:

«ԱՅՍՕՐ ՕՐԱԿԱՐԳ, ԹԵ ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՆԻԿՈԼԻՆ ՀԵՌԱՑՆԵՆ, ՉԿԱ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Գյումրիում քաղաքացու հնչեցրած հարցին՝ առ այն, որ Նիկոլին բերել են նախկին իշխանությունները, կարծես, համաձայնելով դրա հետ՝ շրջանցեց հստակ պատասխանը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Այո, այսօր տեսնում ենք, որ նույն մարզային այցերի ժամանակ Ձեր նշած գործիչը ակնարկներով ասում է՝ «հասկանում ենք, բոլորս էլ լավ գիտենք` ով բերեց, սակայն դրա մասին հետո կխոսենք»: Սա եւս մեկ անգամ հաստատում է իմ այն համոզմունքը, ինչը ունեմ ու տեսնում եմ, որ այսօր օրակարգ, թե ինչ անել, որպեսզի Նիկոլին հեռացնեն, չկա: Ընդդիմության դաշտում կա օրակարգ՝ ինչպես անել խորհրդարան պլստալ: Դե բոլոր պլստացողներին էլ ես ասել ու ասում եմ՝ հատ-հատ հանրությանը ներկայացնելու եմ բոլոր պլստացողների իրական դեմքերն ու նպատակը: Թույլ չեմ տալու ոչ միայն իշխանությունը խաբի ժողովրդին, այլ նաեւ տարբեր պլստացողներ, որոնց նպատակը երանավետ չորս տոկոս անցնելն է ու ընդամենը մի քանի մանդատ Նիկոլ Փաշինյանի անվան խորհրդարանում ունենալն է: Թող հանրությունը լավ իմանա՝ ում է ձայն տալու: Հանրային այն վստահությունը, որը ես ունեմ, որպես քաղաքական գործիչ, չունենալով բացարձակ ոչ մի քաղաքական շահագրգռվածություն այս կամ այն կողմից, նպատակս է, որպեսզի հանրությունը ճիշտ ընտրություն կատարի: Կարծում եմ` իմ խոսքին հավատացողներ կլինեն:

Եթե իսկապես ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, ինչո՞ւ չեն միանում իմպիչմենտի գործընթացին: Մանդատն այդքան քաղցր բա՞ն է, թե՞ վախենում են այլեւս այն չունենալ:

— Ի վերջո, եկեք արձանագրենք, որ Սահմանադրության միակ գործիքը՝ իմպիչմենտը, որտեղ օրակարգ թելադրողը Նիկոլը չէր, տարբեր քաղաքական ուժեր «իգնոր» արեցին եւ, կներեք բառիս համար, պարզապես «տշեցին» մի կողմ՝ դա համարելով անիրականանալի: Եվ եթե իրենց թվում է, որ ընտրական պրոցեսը շատ իրականանալի է եւ ընտրական պրոցեսով Նիկոլը, չգիտեմ ինչ հրաշքով, ցածր ձայներ կհավաքի, ու կտա իշխանությունը, ասում եմ՝ չի լինի նման բան, քանի որ այդ «զապաս» տարբերակը կա ու կա՝ առաջին փուլից հետո չեղարկել ընտրությունները ու անժամկետ չնշանակել ընտրություն: Նա իր գրպանում այնքան «զապաս» տարբերակներ ունի, որ... Տեսանք, թե ինչպես մարտի 1-ի գործով եւս մեկին կալանավորեցին: Ի՞նչ եք կարծում, նրանց Թամամյան Հովիկն է հետաքրքի՞ր, թե Վալերիյ Օսիպյանը: Բնականաբար՝ ոչ ոք: Սա նախավարժանք է շատ ավելի լուրջ մրցակիցների, որոնք Նիկոլը այդպես կհամարի՝ կալանավորելու համար:

Այս քաոսային՝ դեռեւս չսկսված նախընտրական մարտի հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Ասել եմ՝ «լապատկաները», «բուլդոզերները» իրար տակ փորելու համար որ ունեն, դնեն մի կողմ: Ինձ համար գնահատելի է ՀՀԿ-ի մոտեցումը, քանի որ տեսնում եմ մարդկանց նպատակը, չորս տոկոս պլստալը չէ: Եթե նպատակը դա լիներ, հավատացնում եմ, այդ խնդիրը նրանք հեշտությամբ կլուծեին: Սակայն եթե պետք է գնային Նիկոլ Վովայի Փաշինյանի խորհրդարան, դա չի կարող նպատակ լինել, եթե այս իշխանությունը մնում է, շարունակելով իր ծրագիրը ու հասցնում է ավարտին:
Եթե այսպես գնա, մենք հունիսին կունենանք շատ տխուր իրավիճակ, ու բոլորը, ոչ թե ես, քանի որ ես ինձ համար արդեն ասել եմ ռիսկերը, մնացածը նայելու են իրար ու ասեն, թե ինչու այսպես ստացվեց:

Ես, իհարկե, կարող եմ կանխատեսել, թե ինչ են անելու: Մի քանի օր ԱԺ չեն գնա, մի քանի օր հերոսական ժողովներ կանեն, հետո կասեն՝ մենք հերոսաբար որոշեցինք, պատգամավորական մանդատները վերցնել եւ խորրդարանում պայքարել այս ռեժիմի դեմ: Հետո կլինի այն, ինչ 2018-ից տեսնում ենք՝ կստանան պարգեւավճարներ, ՔՊ-ի հետ կգնան գործուղումների: Այդ գործուղումների ընթացքում հեզաճկուն կնկարվեն, հետո կգան կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կամ երեքշաբթի օրերը հայտարարությունների ժամին հերոսական հայտարարություններ կանեն՝ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում