«Պոլի փայտ»-երին կփոխարինեն մեկ այլ «պոլի փայտ»-երով. Գագիկ Համբարձումյան

Ներքաղաքական

Ինչպես երկրի գլխին ընդհանրապես, այնպես էլ ոստիկանության գլխին մասնավորապես ամպեր են կուտաված: Օրերս ոստիկանական շարքերից հեռացվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչ է կատարվում Ներքին գործերի նախարարությունում, եւ որքանով է դա կապված վերջին կրիմինալ աղմկոտ դեպքերի եւ գալիք ընտրությունների հետ, «Իրավունք»-ը պարզեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՑ:

Աշխատանքից ազատվել են ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը եւ ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Այս երեք բարձրաստիճան ոստիկաններին միանգամից աշխատանքից ազատելը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

Սա ընդամենը կորակեմ որպես ներկայացում: «Պոլի փայտ»-երին կփոխարինեն մեկ այլ «պոլի փայտ»-երով:

Պարոն գեներալ, արդյոք այս ազատումները նշանակում են, որ պարեկային ծառայությունը տապալվել է:

— Գիտեք ինչ, ոչ միայն պարեկային ծառայությունն է տապալված, այլ ողջ համակարգի աշխատանքն է տապալված: Այն ամենը, ինչ կատարվում է, խայտառակություն է: Սպանությունների քանակը նայեք: Նման բան երբեւէ չի եղել Հայաստանում: Ու հարցն այն է, որ այդ ազատումներն ամբողջովին թատրոններ են:

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հանցագործությունների թվերը նվազել են, սակայն, ինչպես տեսնում ենք, ողջ քաղաքը հանցագործության մեջ խրված է: Սրան ի՞նչ կասեք:

Դուք արդեն ամեն բան ասացիք, ի՞նչ ավելացնեմ: Միայն մի հարց՝ ո՞ր օրվանից եք այդ Նիկոլ կոչեցյալի խոսքերը լուրջ ընդունում: Ախր, չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է նրա ասածներին լուրջ վերաբերվել ու մեկնաբանել առհասարակ նրա ասածները:

Լավ, բայց  ոստիկանապետի տեղակալների աշխատանքից հանելով՝ հարցը կլուծվի՞, թե պետք էր ավելի վերեւ գնալ ու վերեւից «մաքրելով» իջնել ներքեւ:

Ավելի վերեւ, արդեն ինքն է: Քանի դեռ կա այդ փտած գլուխը, ներքեւի նեխած հատվածը շարունակելու է մնալ եւ նման կերպ գործել:

Սա՞ է բարեփոխված ոստիկանությունը, երբ մենք ամեն օր սիցիլիական սերիալ հիշեցնող սցենարներ ենք տեսնում :

— Չգիտեմ, ինչպես մեկնաբանեմ մի բան, որն ակնհայտ է նույնիսկ անչափահաս երեխայի համար: Այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, տեսնում են բոլորը եւ հասկանում: Ու դա հասկանալու համար ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ աշխատանքային փորձ է հարկավոր: Իրավիճակը դուրս է եկել բոլոր հնարավոր եւ անհնար վերահսկողությունից: Սա այլեւս ոչ մի կերպ հնարավոր չէ վերլուծել:

Օրերս Հրազդան գետում հայտնաբերվեց նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մարմինը, եւ նմանատիպ այլ առողծվածային մահերը, կարծես, դարձել են առօրյա լրահոսի մաս: Մի քիչ շատ չեղա՞ն այս իշխանության օրոք չբացահայտված մահերը:

Ցավոք, այդ գործի վերաբերյալ մանրամասներին չեմ տիրապետում, հետեւաբար մասնագիտական մեկնաբանություն չեմ կարող տալ: Բայց ինչո՞ւ եք զարմանում: Այն խայտառակությունը, որը տիրում է իրավական համակարգում, նման բաներ պետք է լինեն: Սրանք հազիվ եկեղեցու դեմ քրեական գործեր հարուցեն: Սրանցից սա է սպասելի:

Ի դեպ, այսօր ոստիկանությունը պահպանում է տիրադավ հոգեւորականների անվտանգությունը, ուղեկցում է նրանց: Ու առհասարակ եկեղեցու վրա են ոստիկաններին ուղարկում...

Այո, սա պարզ ծրագիր է, որը ակնհայտ իրականացնում է ներկայիս իշխանությունը: Ավելացնելու ոչինչ չունեմ...

Ըստ Ձեզ` ի՞նչ դերակատարում կունենան 2026-ի ընտրություններին ոստիկանական զորքերը:

— Դերակատարումը կլինի հետեւյալը՝ իրականացնել հնարավոր բոլոր տեսակի այլանդակություններ:

Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ մարդկանց սոցցանցում գրառում կատարելու համար կարող են ձերբակալել եւ կալանավորել, իսկ իրական հանցագործները դրսում են: Եվ վերջապես, որքա՞ն կարելի է ոստիկանով վախեցնել քաղաքացուն:

— Սա պարզապես տեռոր է, ինչի՞ մասին է խոսքը: Սա տեռոր է թե՛ եկեղեցականների դեմ, թե՛ քաղաքացիների: Այս ամբողջ այլանդակությունը, որը մեր իրականության մեջ կատարվում է եւ տվյալ դեպքում` իրավական բնագավառում, պետք չէ խիստ մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ տեղի է ունենում բացահայտ խայտառակություն, եւ ամեն բան վերահսկողությունից դուրս է եկել:

Այս խայտառակ իրականության ավարտը ե՞րբ կլինի:

Սա կավարտվի միայն այն ժամանակ, երբ ժողովրդի համբերության բաժակը լցվի:

Իսկ էլ ի՞նչ պետք է լինի, որ համբերության բաժակը լցվի: Ինչ ասես եղավ, բայց, միեւնույնն է, կարծես թե, այդ բաժակը չի լցվում:

— Ուրեմն՝ արժանի են նրան, ինչ ունեն: Ամեն ազգ արժանի է իր ղեկավարին: Եթե չի լցվում համբերության բաժակը, ուրեմն՝ թող վայելեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում