«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Տնտեսություն

Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում՝ այդ թվում «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։

Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ը ստացել է նաև հետևյալ մրցանակները․  «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) և «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։

Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն և բարձրորակ փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ` բովանդակության դիտման և խաղային փորձառության ընթացքում։

«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ և հետևողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք ևս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլև կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի և բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։  Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ և հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, և այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության և ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված և լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետևողական և նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական և ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։ Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների և լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ և համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական և ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», - նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։

Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության և կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։

Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝  ներբեռնման (download) և փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում  (web browsing)  և  տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաև խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։

Նշենք, որ Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային   ենթակառուցվածքների զարգացման գործում և ընդգծում են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձևավորման հարցում։

2025 թ․ մրցանակների վերաբերյալ մանրամասն՝ այստեղ https://www.speedtest.net/awards/armenia/։

 

UCOM-Ի ՄԱՍԻՆ

Ucom-ը Հայաստանում ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորն է, որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

OOKLA®-Ի ՄԱՍԻՆ

Ookla-ն կապի որակի և ցանցերի աշխատանքի գնահատման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություն է, որը միավորում է Speedtest®, Downdetector®, Ekahau® և RootMetrics® հարթակների վստահելի փորձն ու փորձագիտական ներուժը՝ ապահովելով ցանցերի և կապի վերաբերյալ համապարփակ ու հստակ պատկեր։ Բազմաթիվ աղբյուրներից ստացված տվյալների և ոլորտային փորձի համադրումը հնարավորություն է տալիս ցանցերի աշխատանքը բնութագրող թվային ցուցանիշները վերածել գործնական և ռազմավարական որոշումների համար կարևոր տեղեկատվության։

Ookla-ի լուծումները ծառայություն մատուցող ընկերություններին, բիզնեսներին և պետական կառույցներին ապահովում են անհրաժեշտ տվյալներով և վերլուծություններով՝ ցանցերի աշխատանքը բարելավելու, թվային ծառայություններից օգտվելու փորձառությունը բարձրացնելու և թվային անհավասարությունը նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացնում է այն մարդկանց և կազմակերպությունների իրական փորձառությունը, որոնք կապի հնարավորություններին ապավինում են իրենց աշխատանքի, ուսման և հաղորդակցության համար։ Կապի չափումից և վերլուծությունից մինչև  ոլորտում նորարարությունների խթանում՝ Ookla-ն նպաստում է, որպեսզի աշխարհը մշտապես կապի մեջ մնա։

Ookla-ն Ziff Davis (NASDAQ՝ ZD) ընկերության ստորաբաժանում է։ Ziff Davis-ը մասնագիտացված թվային մեդիա և ինտերնետային ընկերություն է, որի պորտֆելում ներառված են առաջատար բրենդներ տեխնոլոգիաների, առցանց գնումների, խաղերի և ժամանցի, առողջության և կենսակերպի, կապի, կիբեռանվտանգության և մարքեթինգային տեխնոլոգիաների ոլորտներում։   

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան