«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պետական կառավարման բացակայության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որ չեն կարողանում 24-ժամյա ջուր ապահովել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը անդրադարձել ջրի շուրջ ստեղծված իրավիճակին.

- «Վեոլիա ջուր»-ն անուղղակի խոստովանում է, որ մենք գործ ունենք պետության չկառավարման հետ, և բաց տեքստով խոսվում է բնակֆոնդի ավելացման, շինթույլտվությունների մասին, բայց չի խոսվում՝ ներողություն, իսկ ո՞վ պետք է հաշվի առներ շինթույլտվությունից առաջ մեր ենթակառուցվածքների հզորությունները։ Խոսում է՝ ջուր քիչ ունենք, այն դեպքում, երբ ունեցել ենք առատ տեղումներ, իսկ ի՞նչ չենք արել, որ քիչ ունենք։ Այսինքն՝ սա ուղիղ խոստովանություն է, որ պետական կառավարման բացակայության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ, որ չեն կարողանում 24-ժամյա ջուր ապահովել։

Ինչ վերաբերում է ընկերության դիտարկմանը, թե ջրանջատումներով նաև գիշերային ժամերին ջրի կորուստներն են փորձում կանխել, ըստ Պիպոյանի, սև ինֆորմացիան վարդագույն բանտիկով փաթեթավորելու փորձ է։

- Երբ բոլոր քաղաքացիներին տեղեկացնում են, որ գիշերները ջուր չեք ունենալու, մի բարի բան պետք է դնեին այդ ինֆորմացիայի մեջ, այսինքն՝ ինֆորմացիան վարդագույն բանտիկով փորձել են փաթեթավորել։ Ինչ է ասել՝ գիշերային ժամերին կորուստ չունենանք. այն, որ մարդը շոգում է, +42 աստիճան և մի հատ էլ գիշե՞րն է մտնում բաղնիք, թե՞ բակում նստում են, շնչահեղձ են լինում, մի քանի կաթիլ ոտքի տակ ջուր են բաց թողնում։

Եթե նկատի ունեն՝ ոռոգման նպատակով են օգտագործում, ապա պետք է հայտարարությամբ ուղիղ ասեին, որովհետև հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ եք արել, որ քաղաքացին խմելու ջուրը չօգտագործի ոռոգման նպատակով, քանի՞ սանտիմետր եք ոռոգման համակարգի վերականգնման ուղղությամբ աշխատանք արել, որովհետև եթե մարդն ունի հող, ծաղիկ կամ այլ մշակաբույս,  պետք է ջրի, եթե ոռոգման ջուր չկա, ինչով ջրի, քանի որ սա էլ է պետության ուղիղ պարտավորությունը։ Սեփական պարտավորությունը չանելու մասին գտել են հեշտ բան՝ կորուստներից խուսափելու համար… դա բացառապես վարդագույն ժապավենն է:

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը