«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». ՀՀ ԿԳՄՍ-ն իր աշխատողներին զրկում է անգամ բերանը բացելու իրավունքից

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու քայլերը:

Չափազանց հետաքրքրաշարժ փաստաթուղթ է: Օրինակ՝ 2-րդ ենթակետում կա այսպիսի նշում (կետադրությունը և ուղղագրությունը՝ ըստ բնագրի, խմբագրելու և սրբագրելու իրավունք չենք վերապահել մեզ). «Նախարարության բոլոր աշխատակիցները անկախ իրենց կարգավիճակից և համոզմունքներից չպետք է անձնական համոզմունքների շրջանակներից մեկնաբանեն ցանկացած ծառայողական որոշումներ, խուսափեն մեկնաբանել ղեկավարի հրամանները սեփական հակասող անձնական մտքերի տեսանկյունից, ցուցաբերեն մասնագիտական և օբյեկտիվ վարքագիծ»:

Եվ մինչ ավտոմեքենա վարողներն ուզում են իմանալ, թե ով է եղել էկոնոմիկայի նախարարի թվաբանության ուսուցիչը, մեզ հետաքրքրեց, թե ով է հայոց լեզու դասավանդել այս տեքստի հեղինակին: Գոնե Լեզվի կոմիտեի հետ խորհրդակցեին և միայն դրանից հետո «շրջաբերականագրեին»:

Բանն այն է, որ, ըստ տեքստի, ստացվում է, որ նախարարության աշխատակիցները չպետք է խուսափեն ղեկավարի հրամանները մեկնաբանելուց: Չնայած, ակնհայտ է, որ շրջաբերականի հեղինակը տրամագծորեն հակառակ նպատակն է հետապնդել, այսինքն՝ նախարարության բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմին, արգելել՝ մեկնաբանել ղեկավարի հրամանները: Բանակային, զորանոցային վիճակ: Իսկ եթե դա անտրամաբանական հրամա՞ն է:

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են: Փաստաթղթի 5-րդ ենթակետն ուղղակի հրաշագեղ է: Համոզվեք ինքներդ. «... Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում և ոչ միայն, այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներից, ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր...»:

Եթե «պաշտոնագրական» այս բառակույտը վերծանենք ու ընկալելի հայերենով վերաշարադրենք, ապա հրահանգը կամ հրամանը հետևյալն է. ոչ մի տեղ. ո՛չ տանը, ո՛չ բակում, ո՛չ ընտանիքի անդամների, ո՛չ հարևանների, ո՛չ համակուրսեցիների, ընդհանրապես ոչ մեկի հետ ոչինչ չխոսե՛լ, իշխանություններին, նախարարին, իշխող կուսակցությանը չքննադատե՛լ: Հակիրճ՝ լինել համր, ձայնազուրկ, չունենալ կարծիք, տեսակետ, առավել ևս՝ չհամարձակվել այն որևէ կերպ արտահայտել: Հասկանալի է՝ վայրկենապես գործազրկվելու սպառնալիքով:

Շարունակությունն էլ պակաս «հրաշք» չէ. «Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում և ոչ միայն (ու ո՞րն է այդ անորոշ ու համընդգրկուն «ոչ միայն»-ը-թղթ.) , այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ»:

Առհասարակ, սա ի՞նչ է. ներգերատեսչական շրջաբերակա՞ն, թե՞ համակենտրոնացման ճամբարի օրինակելի կանոնադրություն:

Եվ արդյո՞ք միայն մեկ գերատեսչության ներսում են նման բռնատիրական պահանջներ շրջանառվում ու կիրառվում:

Փաշինյանական իշխանությունը արդեն հասել է այն կետին, որ շրջաբերականով խիստ սահմանափակում են արտահայտվելու իրավունքը, անգամ... աշխատանքից հետո, պաշտոնավարման տարածքից դուրս: Համատարած ուզում են ամեն ինչ վերահսկած լինել՝ անձնական կյանքը, շփումները, կենցաղային խոսակցությունները, ծաղկեփունջ նվեր ստանալը, աշխատանքից հետո հարևանուհու հետ սուրճի գավաթի շուրջ զրույցը, սոցցանցային գրառումները, նկարները, տեսանյութերը: Ամեն ինչ: Հապա էլ բռնատիրությունն ինչպե՞ս է լինում: Կարճ ասած՝ ոչ բարի գալուստ օրուել յան «1984», կոնկրետ՝ «Սիրո նախարարություն»:

Ի դեպ, բոլոր պաշտոնյաները թող ամեն դեպքում զգույշ լինեն՝ հանկարծ այնպիսի միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է Նիկոլ Փաշինյանը, թեկուզ մի վայրկյանով աչքները չփակեն, որ ննջելու տպավորություն չստեղծվի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան