ԱՄՆ-ում անհետացել է այլմոլորակայինների մասին ամենամեծ արխիվը՝ Թրամփի` դրանց գաղտնազերծման հրամանից անմիջապես հետո
ՄիջազգայինԱՄՆ-ում անհետացել է այլմոլորակայինների մասին փաստաթղթերի ամենամեծ արխիվը՝ Թրամփի կողմից դրանց գաղտնազերծման հրամանից անմիջապես հետո։
Փետրվարի 19-ին Դոնալդ Թրամփը հրամայեց Պենտագոնին հրապարակել այլմոլորակայինների և անհայտ երևույթների վերաբերյալ բոլոր նյութերը։ Իսկ փետրվարի 20-ին The Black Vault-ի սերվերից անհետ կորան հարյուրավոր գիգաբայթ ֆայլեր՝ 3.8 միլիոն ԿՀՎ փաստաթղթեր, ռազմական բազայի զեկույցներ, Քենեդիի սպանության վերաբերյալ նյութեր և նույնիսկ 1940-ականների հրահանգներ։ Ամեն ինչ, որի հավաքագրումը տևել էր 30 տարի։
Արխիվի հիմնադիր Ջոն Գրինվալդ կրտսերը տատանվում է սա դիվերսիա անվանել, և արդեն խոստացել է վերականգնել տվյալները պահուստային պատճեններից։
Հատկանշական է, որ այս իրադարձություններից մի քանի օր առաջ Բարաք Օբաման փոդքասթում հայտարարել է. «Այլմոլորակայինները «իրական են, բայց ես նրանց չեմ տեսել», ավելացնելով, որ 51-րդ տարածքում այլմոլորակայիններ չկան, «եթե չկա որևէ հսկա դավադրություն, որը թաքցվել է նույնիսկ նախագահից»։
Դավադրության տեսությունները, անշուշտ, հետաքրքիր են... Բայց, որ ֆայլերն անհետացել են, դա արդեն փաստ է։ Դա իսկապես փոքրիկ կանաչ մարդկանց արա՞ծն է. հազիվ թե։

