Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Ավինյան
ՆերքաղաքականԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի երևանցիներ,
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Շահագրգիռ կառույցների մասնակցությամբ այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել կասեցնել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ժամանակացույցի գործողությունը։
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Ջրային կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից կիրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ, որի արդյունքում կհրապարակվի 2024 և 2025 թվականների համեմատ բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Նման պնդման համար հիմք են հանդիսանում վերջին տարիներին եռապատկված ծավալով իրականացված կապիտալ աշխատանքները Երևանում և մարզերում։ Շարունակական աշխատանքներ են տարվում ինչպես գործող ենթակառուցվածքների արդիականացման, այնպես էլ նոր հայտնաբերված ջրաղբյուրների միջոցով Երևան մղվող ջրածավալների ավելացման ուղղությամբ»։

