«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռոմանոսի չստացված «փիառը»

Թեմա

Օրերս Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց հատուկ շնորհակալություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Եկեղեցուն տրամադրված հոսանքի զեղչի համար։

«Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարչի համապատասխան հրամանի, ընկերությունը 2025 թվականի դեկտեմբեր եւ 2026 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին կսուբսիդավորի Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու էլեկտրաէներգիայի ամբողջ ծախսի 50 տոկոսը», - շնորհակալությանը կից՝ հրապարակվել է ՀԷՑ ՓԲԸ-ի գրությունը:

Առաջին հայացքից նույնիսկ կարելի է հուզվել, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն ամենուր փորձում է կաթողիկոսի անունը զեղչել, ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը զեղչում է Եկեղեցուն տրամադրված հոսանքի վարձը: Բայց իրականում պարզվում է՝ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար ԴԱՎԻԹ ՂԱԶԻՆՅԱՆԻ հետ:

«Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հատակը տաքացվող է եւ ձմռան ամիսներին միշտ լուրջ խնդիրներ էին ունենում, քանի որ հոսանքը շատ-շատ էր ծախսվում: Երկար տարիներ մենք ձմեռվա ամիսների վարձը զեղչում էինք, խոսքը միլիոնավոր դրամների մասին է: Ընդ որում՝ ոչ թե 50 տոկոսի, այլ շատ ավելին, ամբողջությամբ ծախսը վերցնում էինք մեզ վրա, բարեգործականով էր փոխանցվում: Բացի դրանից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ներքին տնտեսության հարցն ենք լուծել, որը բավականին վատթար վիճակում էր, անընդհատ հոսանքն անջատվում էր եւ այլն: Ներքին տնտեսությունը, որը մեր գործառույթների մեջ չէր մտնում, բավականին մեծ միջոցներ են ներդրվել եւ լուծվել է այդ հարցը», - ընդգծեց Ղազինյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան