Շնորհավոր ծնունդդ Զորավար, խոնհարում քեզ՝ Հայի զտարյուն տեսակ. Հայտնի իրավապաշտպանի շնորհավորական ուղերձը
«Երանի թուրքի գյուլլեն կպներ ինձ, բայց վտարանդի չդառնայի…» — այս խոսքերը վերագրվում են Զորավարին այն տարիներին, երբ նա գտնվել է ԱՄՆ-ում՝ հայրենիքից հեռու, բայց ոչ երբեք հայրենիքից կտրված։
Այսօր մեծ զորավարի ծննդյան օրն է։
Ինչպես շատ հայտնի հայորդիներ, այնպես էլ Անդրանիկը նեղացած հեռացավ այս աշխարհից։ Նրա նկատմամբ ևս ժամանակի իշխանավորի կողմից հարուցվեց քրեական վարույթ' կարծես սպանության և պետական գույքի յուրացման ծանր հանցատեսակների հիմքով։ Նրա առաջ դրված էր ընտրություն՝ դատվել կամ լքել հայրենիքը։ Անդրանիկն ընտրեց երկրորդը՝ չցանկանալով իր անձը դարձնել ներքաղաքական հաշվեհարդարի առարկա։
Չանդրադառնալով այդ ժամանակվա իշխանության իրավաքաղաքական գնահատականին՝ արձանագրենք մի փաստ.
Անդրանիկ անհատը հակառակորդին և աշխարհին ցույց տվեց, որ Հայի արգանդը ծնում է նաև ՀԱՅՈՐԴԻ, որի համար արժանապատվությունը ոչ թե կարգախոս է, այլ բնական իրավունքի նորմ։
Թե ինչու իշխանությունը ուրացավ նրան, ինչու հասարակությունն անտարբեր գտնվեց իր կենդանի հերոսի նկատմամբ, և ինչու տասնամյակներ անց նույն հերոսը դարձավ երգի ու առասպելի կերպար ,թե ինչու տասնամյակներ անց հասարայությունն իր կողքի կենդանի հերոսներին անտեսելով' երգի միջոցով որոշեց գեևեզմանից զորավարին հանել,որպեսզի իրեն փրկի , դա առանձին, խորքային ազգային ինքնաքննության թեմա է։
Ասում են՝ քանի դեռ մարդուն հիշում ես, նա կենդանի է։
Պետական մակարդակով Հայաստանում նրա հիշատակը միշտ չէ, որ արժանացել է համարժեք ընդգծման։ Ասում են, Բուլղարիա-ում Զորավարի ռազմական գործունեությունը գնահատվել է պետական մակարդակով, և նա հիշատակվում է որպես ազգային հերոս Բուլղարիայի ազատագրման հաևցում Բալկանյան պատերազմներիհամատեքստում։
Մենք էլ մեր ձևով ենք հիշում՝ խոսքով, գրքով, երգով։ Ոմանք բարձրաձայն, ոմանք՝ լուռ իրենց ներսում՝ հին երգի տողով,մի մասն էլ սպարապետի հետևյալ պատգամով.
Գիշերը,որ գլուխդ դնում ես բարձին,մի հատ քեզ հաշիվ տուր,թե այդ օրն ինչ ես արել,ի շահ ազգիդ ու հայրենիքիդ։Ասում են ,տարիներ անց այդ թևավոր դարձաց խոսքը դարձավ ԱՄՆ ի նախագահ Քենեդու պաշտոնական հարցադևոիմն ու պահանջն իր ժողովրդին ։
Շնորհավոր ծնունդդ, Զորավար։
Խոնարհում քեզ՝ Հայի զտարյուն տեսակ։
Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

