Ընկեր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձերը՞. Արմեն Աշոտյան

Ներքաղաքական
Արմեն Աշոտյանը գրել է.
 
«Ընկեր Աղվանը, թողնելով նախընտրական եռուզեռը եւ չհամակերպվելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին իմ պատեհ արձագանքի հետ, օրեր անց որոշել է մի առանձին հոդվածով արձագանքել ինձ։
Ինչ խոսք, նա գրավոր խոսքի վարպետ է, շատ ավելի հմուտ, քան Գյումրիում տեղի ունեցածի ընթացքում էմոցիոնալ եւ, մեղմ ասած, անհաջող բանավոր ձեւակերպումները «ով է բերել Նիկոլին» հարցի շուրջ։
Սակայն նույնիսկ աշխատած եւ մշակված գրավոր տեքստում իր մոտ չստացվեց խուսափել իրավիճակն էլ ավելի սրող ձեւակերպումներից։ Էլ չեմ ասում չհիմնավորված մեծամտության եւ պսեւդոմենթորական տոնի մասին։
Եթե իրոք գնահատում ես հարաբերություններ, մեկընդմիշտ մոռացիր այդ տոնը մեզ հետ շփումներում։
Եւ քանզի ինքս բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները, ուստի չեմ կարող անտարբեր անցնել իր աշխատանքի արդյունքում ստեղծված տեքստի կողքով, չարձագանքել եւ արհամարհել այն։
1. Ընկեր Աղվան, ես ( քո ասած «Աշոտյանը» ) երբեք հրապարակավ չեմ ստում։ Սա ընդունիր որպես աքսիոմ, որպես ոսկե կանոն, որպես կարմիր գիծ, որպես նախանձելի օրինակ։
2. Քեզ ոչ ոք չի մեղադրել այդ բեմադրության մեջ, բեմադրել են ուրիշները։ Օրինակ, նրանք, ովքեր ձեր ճամբարում տարիներ շարունակ թույն ու մաղձ են տարածում Հանրապետականի հասցեին։ Նրանք, ովքեր Նիկոլին թողած իրենց քարոզչական ռեսուրսները (ՏԳ, ֆեյքեր, կայքեր) ուղղում են մեր դեմ։ Նրանք, ովքեր այնքան են եփել այդ լեղապուրն ու մաղձաբրդոշը, որ արդեն դահլիճներում են հնչեցվում անհարիր եւ անբարո մեղադրանքներ Հանրապետականի հասցեին։
3. Բեմադրություն ասեցիր՝ հիշեցի. «տարանջատում» օպերացիայից ի՞նչ կա։
4. Մեզ Նիկոլին բերելու մեջ ցանկացած մեղադրանք, անկախ թե ում կողմից է հնչեցվում, անձնական վիրավորանք է իմ եւ իմ կուսակցության հասցեին՝ այստեղից բխող բոլոր լեգիտիմ եւ ոմանց համար դառը հետեւանքներով։
5. Ընկեր Աղվանը նեղսրտում է, երբ ի արձագանք իր երկիմաստ եւ սադրիչ ձեւակերպումների ես ընդամենը հիշեցնում եմ «ով է բերել Նիկոլին» հարցի ավելի թիրախային հասցեատերերին։ Մի նեղվիր, փոխարենը պատրաստ եղիր ձեր իսկ կողմից շահարկվող թեմայի անխուսափելի եւ հիմնավոր զարգացումներին։
6. Ընկեր Աղվանին թվաց, թե ուժեղ վերջաբան է գտել իր գեղարվեստական էսսեի համար՝ «Վատն է այն փոխնախագահը, որ չի ուզում նախագահ դառնալ»։ Նա չգիտի, որ սնափառությունն իմ ամենասիրված մեղքը չէ։
Իսկ թե որն է՝ նախկինում կկիսվեի իր հետ, բայց նա իր հոդվածում արգումենտների սակավությունը փորձեց կոմպենսացնել առանց իմ համաձայնության անձնական զրույցի վրա հրապարակավ հղում անելով (այն էլ՝ կամայական եւ աղճատված)։ O tempora, o mores:
Եվ ի վերջո, ընկեր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձերը՞…
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր կարծում են, որ ընդդիմադիր ճամբարում ներքին բախումների ժամանակը չէ։ Ես չեմ սկսել, բայց ոչ մի բան անպատասխան չեմ թողնելու։ Բավ է։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ (վատ) փոխնախագահ» :
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում