Թուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել` ընկնելով մայրուղու վրա. օդաչուն զոհվել է (Տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիայում F-16 ինքնաթիռ է կործանվել` ընկելով մայրուղու վրա: Աղետի հետևանքով զոհվել է օդաչուն։
Բալիկեսիրի 9-րդ գլխավոր ավիաբազայից թռիչք կատարող Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից անմիջապես հետո։ Կործանիչը կործանվել է Իզմիր-Ստամբուլ աշխույժ մայրուղու վրա։ Ինքնաթիռը պլանային ուսումնական թռիչք էր կատարում և վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով։

