Չինաստանը Իրանին կուղարկի ավիակիրներ ոչնչացնելու ընդունակ հրթիռներ. Reuters
ՄիջազգայինՉինաստանը Իրանին կուղարկի ավիակիրներ ոչնչացնելու ընդունակ հրթիռներ,- հայտնում է Reuters-ը:
Թեհրանն ավարտում է չինական CM-302 գերձայնային հակածովային հրթիռների լայնածավալ գնման նախապատրաստական աշխատանքները, որոնք կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար, հաղորդում է Reuters-ը։
Մոտավորապես 290 կմ հեռահարության հրթիռները նախատեսված են նավախմբերի պաշտպանությունը թափանցելու համար՝ մոտենալով ցածր բարձրությմբ և մեծ արագությամբ։ Դրանց տեղակայումը կբարձրացնի Իրանի հարվածային հնարավորությունները և լրացուցիչ ռիսկեր կստեղծի տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը շարունակում է իր ավիակիրներն ու այլ ռազմանավեր տեղակայել Իրանի ափերին։

