Փոսերը՝ որպես կառավարման հայելի

Վերլուծություն

Երեւանը կրկին կանգնած է խայտառակ իրականության առաջ. մայրաքաղաքի փողոցները արդեն հիշեցնում են 90-ականների անտեր շինհրապարակ: Փոսեր՝ բակերում, փոսեր՝ կենտրոնում, փոսեր՝ հիմնական մայրուղիներում: Իսկ քաղաքապետարանը հերթական անգամ զբաղված է ոչ թե պատասխանատվություն կրելով, այլ պատասխանատվությունը ցրելով:

Փետրվարի 23-ին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երեւանի աղբահանության եւ սանմաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը հայտարարեց, թե ձնամաքրման աշխատանքներից հետո մնացած աղի ու ավազի մաքրման գործընթացը «կավարտվի այս շաբաթ»: Նույն Կատվալյանը դեռ փետրվարի 16-ին վստահեցնում էր, որ մեկ շաբաթում ամեն ինչ ավարտված կլինի: Մեկ շաբաթ անց հնչում է նույն խոստումը, նույն ձեւակերպումը, նույն անորոշությունը:

70 միավոր տեխնիկա, 78 տրակտոր ու ինքնաթափ, 70 տոկոս կատարված աշխատանք: Թվեր կան, հաշվետվություն կա, բայց քաղաքում մնում է հաստ ու կոշտացած աղի շերտը, որը, ըստ պաշտոնյաների, «միայն տրակտորով ու բահով» է հնարավոր հեռացնել: Ստացվում է՝ մայրաքաղաքը տարիներ շարունակ չի կարողանում հաշվարկել, թե ձմռանը որքան աղ է լցվում փողոցներին, եւ ինչ ռեսուրս է պետք հետո այն մաքրելու համար: Սա արդեն ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ` կառավարման ձախողում:

Նույն խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց փոսալցման «մեծ ծավալների» եւ «ավելի հրատապ լուծումների» մասին: Բայց հենց այդ հրատապության ֆոնին ի հայտ եկավ հերթական խայտառակ դրվագը՝ առանց բիտում ասֆալտ լցնելու դեպքը Վարդանանց փողոցում եւ այլ հատվածներում:

Երբ քաղաքապետը հարցնում է՝ «Նոր Նորքի պատասխանատու ինժեներները ո՞ւր էին», դա հնչում է իբրեւ արդարացի խիստ նկատողություն: Բայց հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր էր քաղաքապետարանը, երբ մրցույթներ էին կազմակերպվում, պայմանագրեր էին կնքվում, վերահսկողության մեխանիզմներ էին սահմանվում: Եթե ամեն վարչական շրջանում պետք է «մարդ դնել հետները, որ կողքները կանգնի», ապա ստացվում է՝ համակարգը կառուցված է անվստահության եւ անկազմակերպվածության վրա:

ՄՈՒՆՆԱԹԸ՝ ՆԵՐՔԵՎՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՎԵՐԵՎԻ ՎՐԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Նոր Նորքի ղեկավար Մարատ Սեւոյանի արդարացումները՝ «նկարահանումը հենց այդ պահին է տեղի ունեցել», ավելի շատ հիշեցնում են վատ բեմադրված պաշտպանական ճառ, քան լուրջ պաշտոնական պատասխան: Քաղաքապետի արձագանքը՝ «անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներ», հնչում է կոշտ, բայց նաեւ՝ ուշացած: Եթե այդ մեթոդները դեռ կիրառվում են, ապա դրանք արմատախիլ չանելու պատասխանատվությունը հենց քաղաքային իշխանության վրա է:

Հանրային ակտիվիստ Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութը դարձավ հերթական ապացույցը, որ վերահսկողությունը գործում է ոչ թե համակարգային, այլ պատահականության սկզբունքով: Եթե տեսանյութը չլիներ, արդյոք այդ դեպքը կգրանցվե՞ր, թե՞ կմնար բոլորի տեսադաշտից դուրս:

Քաղաքապետը շեշտեց, թե «մեկ-երկու դեպքով» է տարածվում տպավորությունը, թե ամբողջ քաղաքում անորակ ասֆալտապատում է կատարվում: Բայց երբ նույն «մեկ-երկու դեպքերը» կրկնվում են ամեն տարի, տարբեր վարչական շրջաններում, դրանք այլեւս վիճակագրական շեղումներ չեն, այլ` համակարգային «օրինաչափություն»:

Եթե երկու տեղում աշխատանքներ են իրականացնում, եւ երկու տեղում էլ որակի խնդիր է առաջանում, ապա խնդիրը ոչ թե շինարարի մեջ է, այլ` վերահսկողության, մրցութային ընթացակարգերի եւ քաղաքական պատասխանատվության: Քաղաքապետը կարող է հրապարակային խիստ տոնով խոսել «Բալահովիտ 1» ընկերության մասին, բայց վերջնական պատասխանատվությունը չի կարող դրվել միայն կապալառուի վրա, երբ պատվիրատուն հենց քաղաքապետարանն է:

Ամենահետաքրքիրն այն է, որ խորհրդակցության ողջ ընթացքում «մուննաթի» հիմնական բաժինն ընկնում էր վարչական շրջանների, ինժեներների, շինարարների վրա: Սակայն երբ քաղաքը ամիսներով ապրում է աղի փոշու մեջ, երբ բակերում մեքենաները ջարդվում են փոսերի պատճառով, երբ ամեն ձմեռից հետո նույն խնդիրն է առաջանում, քաղաքական պատասխանատվությունը չի կարող ավարտվել դիտողություններով ու հանձնարարականներով:

Եթե «այս շաբաթ» վերջնականապես մաքրվելու են փողոցները, ապա հաջորդ շաբաթ արդեն երեւալու են նոր փոսեր: Եվ այդ ժամանակ կրկին կլսենք նույն ձեւակերպումները՝ «մեծ ծավալ», «ինտենսիվ աշխատանք», «մեկ-երկու դեպք»:

Երեւանցին այլեւս թվերի կարիք չունի: Նա ուզում է մեկ բան՝ նորմալ ճանապարհ, առանց փոսի, առանց աղի կուտակման, առանց ամեն տարի կրկնվող արդարացումների: Իսկ մինչ այդ, քաղաքապետարանի նիստերը կմնան որպես քաղաքական շոու, որտեղ բոլորը մեղավոր են, բացի այն համակարգից, որը ղեկավարում է հենց քաղաքապետը:

ԸՆԿԵՐ ԱՂՎԱՆԻ ՄՈՏ 2018-Ի ԷՅՖՈՐԻԱՆ ՍԿՍՎԵՑ 8 ՏԱՐԻ ԱՆՑ

Իսկ թե ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում, նույն մայրաքաղաքի փողոցների վիճակն է: Որոշ ընդդիմադիրներ 7-8 տարի խոսեցին միասնականության եւ Փաշինյան Նիկոլից ազատվելու մասին, բայց հենց մոտենում են ընտրությունները, պարզվում է՝ դեռ 2018-ի էյֆորիայի մեջ են, «նախկիններ են մերժում», ընդ որում՝ այնպիսի ջանասիրությամբ, որ մոռանում են, որ իրենք էլ պակաս նախկին չեն:

Օրերս Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն ընդդիմադիր օրենսդիրները Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերողների մասին եւ ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ:

«Բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել 1-ին եւ 3-րդ նախագահները, եկեք պարզ խոսենք, դրանից խոսենք, դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին եւ ինչո՞վ եք փորձում պայքարել դրա դեմ»,- հարցն այսպես էր ձեւակերպել քաղաքացին։ Ի պատասխան՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել էր. «Մենք էլ շատ բան գիտենք, մենք էլ շատ բան ենք տեսել, բայց էսօր գնալ, փորփրել հրապարակային, ես անձամբ կարծում եմ, որ ճիշտ չէ։ Վստահ եմ՝ ես էլ գիտեմ, բայց էսօր մեր խնդիրն ուրիշ է։ Կգա ժամանակ, էդ հարցերի պատասխանները բացահայտ կերեւան, կտրվեն, կան կասկածներ, կան հարցեր, բայց էսօրվա խնդիրը, նպատակը ուրիշ է, ոչ թե հետ գնալ, այլ առաջ նայել, որ կարողանանք հիմնական հարցը լուծել»:

Աբսուրդն այն է, որ ընկեր Աղվանը ՀՅԴ-ից միակն էր, որը 2018-ին դեմ էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն, ինչի համար էլ անգամ կուսակցությունից դուրս վռնդվեց: Բայց, արի ու տես, որ 8 տարի անց, գցել-բռնել է, որ ոչ թե ՀՅԴ-ն, այլ ՀՀԿ-ն է բերել Փաշինյան Նիկոլին:

«Շատ հետաքրքիր հարցի էր պատասխանում Աղվան Վարդանյանը: Ափսոս՝ շատ սխալ մեկնաբանությաններով, որովհետեւ կարող էր, պարզապես, շրջվել այդ դահլիճում եւ նախագահությունում տեսնել այն մարդկանց, որոնք շատ ավելի մեծ նշանակություն ունեցան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետ, քան ՀՀԿ-ն իր ամբողջության մեջ: Օրինակ, կտեսներ 2018 թվականին ՔՊ-ական պատգամավորի թեկնածուին, որը հիմա «Հայաստան» դաշինքի շատ կարկառուն եւ շատ ուժեղ քաղաքական գործիչներից մեկն է: Կտեսներ, մեկ այլ պատկառելի մարդու, ով 2018-ի ապրիլի 22-23-ին բաց նամակով պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ հիմնավորում էր, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը գա իշխանության: Կտեսներ երկրորդ նախագահի շատ մերձավոր մարդու, ով մինչեւ հիմա ստիպված է բացատրություններ տալ մամուլին, թե ինչ գործ ուներ ինքը եւ իր ընտանիքի այլ մերձավորներ 2018-ի ապրիլ-մայիսին Հանրապետության հրապարակում: Վերջիվերջո, Աղվան Վարդանյանը կտեսներ իր նախկին հարազատ կուսակցության ղեկավարությանը, ում որոշումը չկատարելով՝ այն է սատարել Նիկոլ Փաշինյանին, Աղվան Վարդանյանին հեռացրեցին կուսակցությունից», - նշել է ՀՀԿ փոխախագահ Արմեն Աշոտյանը: Իսկ մեզ մնում է ավելացնել՝ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Աննա Գրիգորյանի եւ Լեւոն Քոչարյանի ականջն էլ կանչի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում