Նրան շնորհել են «դալայ Աննա» հոգեւոր կոչում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ՆԻՐՎԱՆԱ
(ԱՆՆԱՅԻ` ԴԱԼԱՅԼԱՄԱՆԵՐԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԹԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տիբեթից հայտնում են, որ հաշվի առնելով Աննայի եւ իր մարդու եկեղեցաքանդ նախաձեռնությունները, նրան շնորհել են «դալայ Աննա» հոգեւոր կոչում։
**
ՄԻ ԲՈՒՌ ՀՈՂ ԿԵՐԵՔ, ՄԵՌԵՔ
(ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ` ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ՏԵՐ ՕՇԻՆԻ` «ԿԱՐԵՎՈՐԸ ՔԱՎՈՐԸ ԹԱՍԻԲՈՎ ՄԱՐԴ ԼԻՆԻ, ՔՊ -ԱԿԱՆ ՉԼԻՆԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՎՐԴՈՎՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` ռուբինյանանմանները որքան էլ վրդովվեն, մեկ ա, երկնային արքայությանն էլ չեն արժանանալու։
**
БРИЛЛИАНТОВАЯ РУКА
(ՏԻՐԱԴԱՎՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Всё пропала шеф, всё пропала.
**
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
(ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴՐՍՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍ Է, ՆԵՐՍՈՒՄ՝ ՌՈՒՍԱՄԵՏ ՏԵՍԱԿԵՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դե, նրա մոտ միշտ էլ այդպես է, օրինակ, ըստ որոշ շշուկների, նա տանը հորեղբայր է, դրսում` մորաքույր։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Քավորը ՔՊ-ական չի, քավորը սրբություն ա։
**
ԷՔՍՊՐՈՄՏ
(ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ, ՆՐԱ` ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ «ՓՈԹՈՐԻԿԻՑ ԱՌԱՋ ՄԻՇՏ ԷԼ ԽԱՂԱՂ Է» ՈՐԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչիք վայրագ:
**
ՆԻԿՈԼԻ ՄՈՒՐԱԶԸ ՓՈՐԸ ՄՆԱՑ
Ըստ Տարածքային կառավարման նախարարության, քանի որ փողոցներում համատարած խրամատներ են, Նիկոլը չի կարողանում իրականացնել իր` ընդդիմադիրներին ասֆալտին փռելու խոստումը։
**
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ
ԿԸՀ-ից հայտնում են, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակում ինչքան գլխակեր ես լինում, այնքան ռեյտինգային ցուցակում բարձր տեղ ես գրավում։
**
1-03՝ ԿԱՄ ԶԱՆԳ ԴԺՈԽՔ
(ԱՅՍՈՒՀԵՏ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻՆ ԻՆՔՆԱՊԱՏԱՍԽԱՆԻՉ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Շտապօգնություն զանգելիս ավտոմատ միանում է՝ ձեր զանգը կարող է ձայնագրվել, եթե ձեր հիվանդը դեռ կենդանի է, սեղմեք՝ 1, եթե արդեն վախճանվել է, սեղմեք՝ 2, իսկ եթե դուք զանգահարում եք 9-րդ անգամ եւ վճարողունակ չեք, ողորմի ձեր անցավորներին։

