Ադրբեջանը Թուրքիայի հետ ամեն բան անելու են, որպեսզի վերարտադրվեն այս իշխանությունները. Հակոբյան

Ներքաղաքական

Ադրբեջանի իշխանություններն Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտեցին ազատազրկման՝ տարբեր ժամկետներով: Ընդ որում՝ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին եւ նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման։ Վերջինը կայացվեց Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դեմ վճիռը: Ադրբեջանի ռազմական դատարանը նրան դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը դատապարտված է. որոշները 20 տարվա ազատազրկման, մյուսները՝ ցմահ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Կարծում եմ՝ ինչպես մեր բոլոր հայրենակիցների, մասնավորապես՝ ռազմաքաղաքական վերնախավի հետ կապված, այնպես էլ Ռուբեն Վարդանյանի պարագայում, այդ քոչվորների դատական որոշումը մեզ համար սպասելի էր: Մենք որեւէ լավ ելքի չէինք սպասում, բայց ինչպես մեր մյուս ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչներն, այնպես էլ Ռուբեն Վարդանյանի դեպքում այդ ամենը մենք, իսկապես, ընդունում ենք սարսափով: Սարսափով, սակայն նաեւ այն գիտակցումով, որ հասկանալի է դառնում՝ այս իշխանությունների օրոք չի կարելի լավատես լինել: Հիմար լավատեսությամբ չի կարելի տառապել, ուղղակի եւ իրենց տրված մանիպուլացնող կերակուրը ուտել, որ իբրեւ իրենք ինչ-որ բան անում են այդ ուղղությամբ, այնպես են անում, որ մեր գերիները վերադառնան եւ այն, ինչ անում են՝ անում են հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայի:

Այսինքն՝ Դուք համոզված եք, որ Հայաստանի գործող իշխանությունները որեւէ իրական դերակատարում չունեն գերիների հարցում, եւ գործընթացն ամբողջությամբ կախված է Ադրբեջանի քաղաքական կամքի՞ց։

—Մենք մեր մաշկի վրա զգում, տեսնում ու ապրում ենք այս ամենը, որ սա ընդամենը կեղծիք է եւ ցանկացած փոքրիկ դրական տեղաշարժ, որը տեսնում ենք գերիների մասով, հասկանում ենք՝ իրենք որեւիցե մասնակցություն եւ դերակատարում չունեն այդ հարցերում: Այսինքն՝ դա զուտ կախված է Ադրբեջանի ցանկությունից, իսկ մենք լավ պատկերացում չունենք Ադրբեջանի ցանկություններից: Գոնե թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մնացած մեր հայրենակիցների մասով իրենք խնդիր ունեն լուծելու՝ ցույց տալու համար միջազգային հանրությանը, որ նրանք իբրեւ բնավ էլ ազգային նպատակններով ու իղձերով առաջնորդվող մարդիկ չեն, այլ ընդամենը օկուպացրել էին «իրենց» տարածքները:

Ցավոք, դա ադրբեջանական կողմին հաջողվում է անել, քանի որ Հայաստանում գոյություն ունեն իրենց օրակարգը սպասարկող իշխանություններ: Անտանելի է ամեն անգամ նման լուրերերով օրը սկսելը: Ու ընդհանրապես այդ լուրերը, սարսափը դարձել են մեր կյանքի ուղեկիցը: Իսկապես տառապալի է այն գիտակցումը, որ մարդը, ում հետ մենք դժվարին ժամանակներում ճանապարհ ենք անցել, եւ շատ-շատ հարցերում միշտ լավատես է եղել ու հավատացել, թե մենք միանշանակ հաջողելու ենք մեր գործում, այժմ դատապարտվում է թշնամու երկրում, մեր մյուս հարենակիցների հետ միասին:

Բայց չէ՞ որ շրջափակման մեջ գտնվող Արցախում պետք է, որ ամեն ինչ պարզ լիներ, թե ինչ է տեղի ունենում իրականում: Որտեղի՞ց այդ լավատեսությունը:

— Իրականում, բոլորս էլ մեր գիտակցության ամենախորը մասում, մինչեւ վերջ չենք հավատացել, չենք ցանկացել ընդունել, որ, ցավոք, Հայաստանում կան իշխանություններ, որոնք սպասարկում են բացառապես թշնամական օրակարգը եւ այդ ճանապարհին կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ, ընդհուպ  Եռաբլուրի ու Արցախի եղբայրական պանթեոնը բազմապատիկ  մեծացնելով, հայրենիքի հանձնումով, սեփական ժողովրդի կեղեքումով ու խոշտանգումով: Այս մարդիկ պարզապես կարմիր գծեր չունեն: Ցավոք, մենք այժմ ունենք այն իրականությունը որի մեջ գտնվում ենք, ու ոչինչ փոխել չի ստացվում: Այսօր դատում են աշխարհի մարդուն: Նա աշխարհի մարդն է, ով կարողացել է աշխարհում ցույց տալ իրական հայի կերպարը:

— Տիկին Հակոբյան, ի՞նչ եք կարծում՝ ստեղծված իրավիճակում կա՞ հավանականություն, որ դատապարտված հայ ռազմագերիները կվերադարձվեն Հայաստան:

— Եթե նոււյնիսկ նման բան տեղի ունենա, եկեք հենց այս պահից ֆիքսենք, որ որեւէ առնչություն այդ գործում այսօրվա իշխանությունները չեն կարող ունենալ: Այստեղ կրկին կամքը Ադրբեջանինն է, քանի որ երբ վերջերս դատապարտվում էին մեր ռազմաքաղաքական վերնախավի մյուս անդամնները, Ադրբեջանը ողողել էր իր պաշտոնական մամուլն այն դիտարկումներով, որ իրենց մոտ տեղի է ունեցել արդարության հաստատում՝ օրենքի ուժով, եւ նույնը պետք է տեղի ունենա Հայաստանում:

Նրանք նույնիսկ նկարագրում էին, թե ինչպիսին է դրա ճանապարհը, որը վերջերս փաստեց նաեւ Իլհամ Ալիեւը՝ ասելով, որ միակ հնարավոր տարբերակը  Հայաստանի Հանրապետությունում սահմանադրության փոփոխությունն է, որտեղից պետք է հանվեն ազգային նպատակներն ու իղձերը: Դրանք, ըստ իրենց, ամբողջապես ռեւանշիստական են: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ ամեն բան անելու են, որպեսզի վերարտադրվեն այս իշխանությունները: Ու այդ ճանապարհին, բնականաբար, օգտագործելու են ցանկացած միջոց: Չեմ բացառում այս պարագայում մեր հայրենակիցների վերադարձը:

Իհարկե, ցանկացած պարագայում մեր գերնպատակներից մեկը նաեւ մեր բոլոր գերիների վերադարձն է, սակայն պետք է հասկանալ, որ այն ունենալու է մեկ նպատակ, որն էլ սպասարկելու է ընդամենը մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր խմբակի վերարտադրությունը: Հետեւաբար, այս ճանապարհով հնարավոր է, որ գերիների վերադաձ լինի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում