Զապորոժեի արեւելյան ճակատում ռուսական բանակը կարեւոր ձեռքբերում ունի (Քարտեզ)
ՄիջազգայինԶապորոժեի արեւելյան ճակատում ռուսական բանակը կարեւոր ձեռքբերում ունի:
Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց Ռոժդեստվենսկոյեի ազատագրման մասին: Սա շատ մեծ գյուղ է Տերնովատոյեից դեպի Օրեխով ճանապարհին:
Ռոժդեստվենսկոյեի գրավումը մեծ հարված է ուկրաինական կողմին: Գյուղի կորուստը կհանգեցնի Վոզդվիժևկա և Վերին Տերսա գյուղերի վրա հենված պաշտպանական գծի արագ փլուզմանը:
Երեկ ճակատային այս գծում ռուսները եւս մեկ կարեւոր ճեղքում իրականացրեցին` Զալիզիչնոեի արեւմուտքում: Սրանից հետո Ռոժդեստվենսկոյեի գրավումը նշանակում է, որ ռուսական ընդհանուր հարձակումն ուղղված է Լյուբիցկոե–Օմելնիկ ուղղությանը, որի դեպքում կփակլվի Օրեխովոեի հիմնական ուղիներից մեկը:

