Կիվուն` 1:3 հաշվից հետո ՉԼ պատասխան խաղի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ ռումինացի Կրիստիան Կիվուն խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման մասին նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դեմ, որը կկայանա այսօր կեսգիշերին.
«Խաղադաշտ պետք է դուրս գանք մեր ուժերի նկատմամբ հավատով եւ հաղթելու մեծ ցանկությամբ: Պետք է անենք հնարավորը, լինենք սառնասիրտ եւ չլարվենք այն մտքից, որ հաջորդ փուլ անցնելու համար մեզ անհրաժեշտ է 2-3 գոլ։
«Ինտերը» կարող է փոխել դիմակայության ելքը «Բուդյո-Գլիմտի» դեմ պայքարում։ Պետք է գործել առավելագույն վստահությամբ եւ ինտենսիվությամբ, ցույց տալ մեր լավագույն խաղը եւ հիշել, որ ունակ ենք փոխել ցանկացած ընթացք: Պատրաստ կլինենք ամեն ինչի», - Կիվուի խոսքը փոխանցում է Tuttomercatoweb-ը։
Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում միլանյան ակումբը նորվեգական թիմին պարտվել էր 1:3 հաշվով։

