Վարդան Ղուկասյանի մոտ սրտամկանի սուր ինֆարկտի հավանականությունը խիստ բարձր է. Քաղաքապետի անձնական բժիշկը մանրանասներ է ներկայացնում
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի իսկ առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ եւ անհամատեղելի կալանքի հետ։ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետի ներկա առողջական վիճակին եւ դրանից բխող անդառնալի հետեւանքներին, ասաց Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկ, սրտաբան Վահան Հակոբջանյանը, մանրամասնելով.
- Վերլուծելով պարոն Ղուկասյանի մոտ առկա քրոնիկական հիվանդությունները՝ առողջական վիճակը գնահատվել է որպես շատ բարձր կարդիովասկուլյար ռիսկի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում սրտանոթային պատահարների (մասնավորապես՝ սրտամկանի սուր ինֆարկտի) հավանականությունը խիստ բարձր է: Տվյալ ՔԿՀ-ն չունի անհրաժեշտ բժշկական սարքավորումներն ու միջոցները՝ հնարավոր անդառնալի հետևանքները կանխելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար:

