ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ։
ՍպորտԲռնցքամարտիկներ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՆ ու ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ հաղթանակներ են տոնել երեկ Բուլղարիայում մեկնարկած Ստրանջայի հեղինակավոր 77֊րդ միջազգային մրցաշարում։Երեկոյան մրցահերթում Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ մեր երկրի հավաքականից ռինգ դուրս եկան Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանն 60 կգ և Մարատ Միքայելյանը 75 կգ ։Բազեյանը, մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց իռլանդացի Ադամ Հեսիոնին, իսկ Մարատ Միքայելյանը պարտության մատնեց բուլղարացի Ստելիան Ստրահիլվին։ Այսօր, փետրվարի 24֊ին, այս մրցաշարում Հայաստանը ունի մեկ ներկայացուցիչ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

