Իրանի դեմ սպասվող հարձակումը այսօր միջին արեւելքում ԱՄՆ–ի կողմից հրահրված բոլոր պատերազմների հանրագումարն է, պատերազմների պատերազմը. Աննա Աբրահամյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանի հետ, պարզելու, թե Իրանում ինչպիսի իրադարձություններ են զարգանում եւ դա որքանով կազդի Հայաստանի ներքաղաքական եւ տնտեսական վիճակի վրա:

— Տիկին Աբրահամյան, ըստ Ձեր կանխատեսման, ի՞նչ սպասել Իրան ԱՄՆ հակամարտությունից:

— Նախ, հաշվի առնելով նախապատերազմական լարվածությունը, հարկ է նշել, որ երբ այս հարցազրույցն է տեղի ունենում, դեռեւս Իրանի դեմ հարձակումը չի սկսվել: Միանգամայն հնարավոր է, որ հոդվածի հրապարակման օրը, սակայն, պատերազմն արդեն սկսված լինի: Եվ հենց այն հանգամանքը, որ նման նախադասությամբ ենք սկսում զրույցը, արտացոլում է սպասվող պատերազմի գլխավոր, խորհրդանշական առանձնահատկությունը: Իրանի դեմ սպասվող հարձակումը այսօր Միջին Արեւելքում ԱՄՆ–ի կողմից հրահրված բոլոր պատերազմների հանրագումարն է, պատերազմների պատերազմը: Այս պահի դրությամբ, աշխարհի ամենատարբեր անկյուններից գրող վերլուծաբանների մոտ մեկ կետի շուրջ համաձայնություն կա. այն է` Իրանի միջուկային խնդրի շուրջ վարվող բանակցությունները հայտնվել են փակուղում, լուծում չի լինելու, եւ հաջորդիվ` Մերձավոր Արեւելքում կուտակված ամերիկյան ռազմական աննախադեպ մասշտաբի ողջ ուժը սկսելու է հարձակում Իրանի դեմ: Բանակցային փոխանակումներն ու հանդիպումներն, այսպիսով, զուտ ժամանակ շահելու մեխանիզմ են, որի ընթացքում կողմերը դիրքավորում են իրենց զինուժը:

 

Իրանի դեմ հարձակումը պատերազմների պատերազմն է, քանի որ արմատականորեն փոխելու է աշխարհաքաղաքական ողջ կոնյուկտուրան ոչ միայն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի, այլ ողջ մոլորակի մասշտաբներով եւ ԱՄՆ–ը, որպես արեւմտյան բլոկի երկրների գլխավոր առաջատար, պատրաստվել է այս պատերազմին տասնյակ տարիներ շարունակ, ու հասել է այս կետին` սպառված քարոզչական պաշարով, անկումային տնտեսությամբ, Էպշտեյնի ֆայլերի արտահոսքի ֆոնին` աննախադեպ հեղինակազրկված պայմաններում: Այս բոլոր գործոնների խորացումը, ստեղծելով բեկումներ կոլեկտիվ Արեւմուտքում, համագործակցության ու սերտաճման նախադրյալներ է ստեղծել եւ շարունակում ստեղծել Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի համար: Որքան ավելի է Արեւմուտքը սանկցիաների եւ գեոքաղաքական մանիպուլիացիաների լեզվով խոսում այս երեքից յուրաքանչյուրի հետ, այնքան ավելի նախադրյալներ է ստեղծում նրանց միջեւ ավելի խորքային համագործակցության համար: Սա հիմնական տարբերությունն է, որ առանձնահատուկ է դարձնում սպասվող պատերազմը: Նախորդ պատերազմների, տարբեր երկրներում հիբրիդային մեթոդներով հեղաշրջումների նախաշեմին այս համագործակցությունն իր կուլմինացիայում չէր հասել այն աստիճանին, ինչպիսին հիմա է:   

 

— 12–օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ–ն, Իսրայելի դրդմամբ, հետապնդրում էր նույն նպատակները, ինչ հայտարարում է հիմա բանակցություններում որպես կարմիր գիծ: Սա ո՞ւր կտանի ըստ Ձեզ:

— Այո, 12–օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ–ն, Իսրայելի դրդմամբ, ինչ հայտարարում է հիմա բանակցություններում: Այն ժամանակ էլ բանակցություններ էին ընթանում, սակայն Իրանը հավատարիմ էր մնում բանակցությունների ընթացքում ուժի կիրառման սպառնալիքը չօգտագործելու դրույթին` դրսեւորելով բարի կամք: Սակայն, նույն բանակցային ժամանակաշրջանը ԱՄՆ–ն օգտագործել էր զինվելու եւ Իրանի տարածքում հատուկ օպերացիա իրականացնելու վրա, ինչի հետեւանքով նրանց հաջողվեց հասցված հարվածով անակնկալի բերել Իրանին: Սակայն Իրանը վերահավաքեց իր ուժերը հարվածից հետո 24 ժամվա ընթացքում եւ արժանի պատասխան տվեց երկու թշնամիներին էլ: 12–օրյա պատերազմն էլ իր տարօրինակ սահմանումն ունի, որը լավագույնս նկարագրել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին. «Չկա զինադադարի փաստաթուղթ, չկա պատերազմ, չկա խաղաղություն»: Այսինքն` Իրանին հաջողվեց 12–օրյա պատերազմը վերածել հետախուզական պատերազմի` հետ մղելով ԱՄՆ–ին իր տարածքից եւ հսկայական վնաս հասցնելով Իսրայելին, որի խնդրանքով ԱՄՆ–ը խնդրել էր Իրանին դադարեցնել պատերազմը: Որուէ փաստաթուղթ կողմերի միջեւ չստորագրվեց: Եվ բոլոր կողմերն էլ անցան կատարվածը գնահատելու, եզրահանգումների գալու ու նոր պատրաստությունների անցկացնելու գործին: 

 

— ԱՄՆ–ի նախագահն անմիջապես սկսեց հայտարարել, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ողջ ծրագիրը:

 — Ոչ միայն հայտարարեց այլ նաեւ ասաց, թե իբր «առ ոչինչ է արել»: Մի քանի շաբաթ շարունակ գովում էր իր օդաչուներին, որ ոչնչացրեցին այդ չարաբաստիկ ուրանը, ու եթե նա չհայտարարեր, ապա Իրանը մեկ շաբաթից միջուկային զենք էր ունենալու: Հետո լուրեր հայտնվեցին, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել, ինչին ի պատասխան Տրամպը հայտարարեց, որ նա ոչ թե ամբողջապես է այն ջնջել, այլ Իրանին տարիներով հետ է գցել միջուկայի զենք ունենալու հեռանկարի գործում:
ԱՄՆ–ը հասկացավ, որ սովորական մեթոդները, որոնք գործարկել էր Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Իրանում չէին գործելու: Տրամպի վարչակազմը, սերտ համագործակցելով Իսրայելի հետ, հունվարի 3–ին փորձարկեց Վենեսուելայի դեմ ԿՀՎ հատուկ օպերացիան, որի արդյունքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կին Սիլիա Ֆլորեսն առեւանգվեցին ու ապօրինաբար տեղափոխվեցին Նյու Յորքի խիստ ռեժիմի բանտ: Այս «նորաբանությունը» Իրանի դեմ հարձակման նոր օպերացիայի կարեւոր տարր էր: Դեռեւս դեկտեմբերին ԱՄՆ–ը համակարգված ձեւով վնաս հասցրեց Իրանի արժույթին, ինչը սկիզբ տվեց փոքր ու միջին բիզնեսների բողոքի ալիքների: 12–օրյա պատերազմին հաջորդած ողջ ժամանակի ընթացքում ԱՄՆ–ը, Իսրայելը եւ նրանց հետ համագործակցող այլ երկրների հատուկ ծառայություններ Իրանի ներսում քնած բջիջներ էին հիմնել, որոնք ակտիվացան նույն ընթացքում` աննախադեպ ագրեսիվ ու մասշտաբային ձեւով: Նրանց առջեւ խնդիր էր դրված երկրի կարեւորագույն քաղաքներում ահաբեկչական օպերացինաեր անցկացնելու միջոցով` կատարյալ քաոս ստեղծել այնպես, որ հնարավոր դառնար Իրանի ողջ կառավարության կազմի, բարձրաստիճան ռազմական կոնտինգենտի, եւ վերջապես Իրանի գերագույն առաջնորդ Խամենեի սպանությունը: Նման քաոսային պայմաններում, ավելի դյուրին կդառնար օդային հարվածների ու ցամաքային ուժերի ներգրավմամբ` բուն Իրանի տարածքի դեմ հարձակումը նույն սցենարով, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում: Ընդ որում, հարձակման պատճառաբանությունը կրկին Տրամպի կողմից «առ ոչինչ եղած» Իրանի միջուկային զարգացման ծրագիրն էր:

— Ինճ եք կարծում, ԱՄՆ–ը ում է տեսնում որպես Իրանի` իր կողմից նշանակված առաջնորդ:

— Նախ հարկ է նկատել, որ հսկայական ռեսուրսներ ուղղելով այս բազմաշերտ օպերացիայի իրագործմանը, ոչ ԱՄՆ–ը, ոչ էլ Իսրայելը պատրաստ չէին ստացված պատասխանին, որը նրանց տհաճ անակնկալ մատուցեց: Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի հետ ռազմավարական համագործակցության նոր որակ էին մշակել` ոչնչացնելով դասական գունավոր հեղափոխության եւ սիրիական սցենարով իշխանազավթման ամերիկյան նոր նախագիծը: Վենեսուելայի մոդելը պետք է գործեր այն պահից հետո, երբ ոչնչացվեին երկրի գլխավոր առաջնորդները: Հեղաշրջման փորձի ողջ ընթացկում ԱՄՆ–ը գործի էր դրել տասնյակ տարիներով «իրանական ժողովրդավարության հոր» դերը ստանձնած Ռեզա Պահլավիին, ով ԱՄՆ–ից կոչերով դիմում էր իրանցիներին դուրս գալ ցույցերի, գոռալ իրեն նվիրված լոզունգներ, քանի դեռ ցուցարարների շարքեր ներթափանծած ԱՄՆ ԿՀՎ եւ Իսրայելի Մոսադի գործակալները ցուցումներ էին փոխանցում իրենց կողմից ակտիվացված ահաբեկչական խմբավորումներին` հարձակվել սպանել թե՛ խաղաղ ցուցարարների, թե՛ ուժայինների, կատարել դա առանձանկի վայրագությամբ` վախ տարածելու համար, այդ ամենը տեսանկարահանել եւ առավելագույնս տարածել Մասկի նվիրած Ստարլինկ համակարգի ապահոված ինտերնետ կապի միջոցով: Սակայն ԱՄՆ նախագահն անընդհատ շեշտում էր, որ Ռեզա Պահլավին չի լինելու երկրի նոր ղեկավարը, ինչպես որ Վենեսուելայի դեպքում վենեսուելացի գլխավոր ընդդիմադիր, Նոբելյան մրցանակակիր Մարիա Մաչադոն չդարձավ: Մինչ օրս պարզ չէ ով է լինելու այն անձը, ում ԱՄՆ–ը տեսնում է որպես Իրանի` իր կողմից նշանակված առաջնորդ:

— Ինչպիսի՞ ազդեցություն ունեցան մինչ այս պահը Ռուսաստանն ու Չինաստանը:

— Ռուսաստանն ու Չինաստանը Իրանի հետ միասին կարողացան համակարգված հակահարձակում տալ այս հիբրիդային օպերացիային` այսպիսով 12–օրյայից հետո եւս մեկ անգամ բարձրացնելով նշաձողը արդեն ակնհայտորեն համաշխարհային մասշտաբով գաղութատիրական նկրտումներ դրսեւորող ԱՄՆ վարչակազմի համար: Այս մեթոդն էլ չաշխատեց, պարոն Տրամպ, հաջորդիվ այլ բան է պետք գործարկել: ԱՄՆ–ի կողմից նախաձեռնված ամեն էսկալացիա Ռուսաստան–Չինաստան–Իրան եռանկյունու համագործակցության տեսանկյունից ափգրեյդի հնարավորություն է: Երեքն էլ գործում են այնպես, որ ԱՄՆ ամեն հաջորդ հարվածին իրենց տված պատասխանը առավելագույնս անակնալի բերի թշնամուն, ստիպել ավելի երկար ժամանակ հատկացնել հաջորդ գործողությունների համակարգմանը, նաեւ ավելի շատ միջոցներ հատկացնել հաջորդ քայլին, որը գնալով ավելի ու ավելի բարդ ու թանկ կոնֆիգուրացիներ է պահանջում: Այս ընթացքում շարունակելով փորձերը` սույն եռանկյունու պառակտումը հնարավոր դարձնելու նպատակով, Տրամպի վարչակազմը շարունակում է առանձին բանակցային տրեկներ վարել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, մշտապես օգտագործելով թե՛ գնալով սաստկացող սանկցիաների լեզուն, եւ թե՛ ուժի կիրառման սպառնալիքը: Այս մոտեցումներով, ԱՄՆ–ը նաև փորձում է փրկել պետրոդոլլարը և իսկապես իրականացնել Տրամպի "աշխարհը գաղութ է ոտիս տակ" ծավալապաշտական դոկտրինը, որը պետք է ապահովի ԱՄՆ գլոբալ, մոնոկենտրոն դոմինանտությունը: Ես չեմ կիսում այն տեսանկյունը, որ նա Եվրոպայի հետ կռված է, դժգոհ է, ծաղրում է, որովհետև ուզում է Եվրոպային ոչնչացնել: Ոչ, նա նպատակաուղղված կերպով նպատակ է հետապնդում ոչնչացնել միջազգային իրավական համակարգը` իր բոլոր կառույցներով: Նա նպատակ է հետապնդում ոչնչացնել ՄԱԿ–ը, ԵՄ–ն, ՆԱՏՈ–ն այնպես, ինչպես նրանք հիմա կան: Դա չի նշանակում, որ նա ադպես անում է Ռուսաստանի հետ մերձենալու համար, կամ ավելի ազատ աշխարհ ստեղծելու համար, որտեղ բոլորը միասին խաղալ ու համերաշխ առևտրեվ են զբաղված, ապրում են չաղ ու բախտավոր: Ոչ, նա ստեղծելու է մեկ այլ համակարգ, որի փոքրիկ նախագիծը Գազայի այսպես կոչված "Խաղաղության խորհուրդն" է, որի միանձնյա ու ցմահ ղեկավարն ինքն է, ինքն էլ որոշում է ով լինի այդ խորհրդում, որքան վճարի, ինչ հարցեր քննարկվեն, ինչ հարցեր քվեարկության դրվեն, անգամ ինչպես անդամները քվեարկեն: Նա աշխարհը տեսնում է որպես իր կայսրության ռեգիոնների բաժնված մի քարտեզ ուր չկան սուվերեն առաջնորդներ, այլ կան անհատապես ԱՄՆ–ից ամբողջապես կախված, միայն ԱՄՆ ցուցմամբ գործող գաղութային "նամեստնիկներ": Դա ցայտուն կերպով երևում էր այդ խորհրդի նիստին ներկա գտնվող տարբեր երկրների առաջնորդների դեմքերին: Շողոքորթության, ինքնանսեմացման նման դոզա Հիտլերի ժամանակաշրջանից ի վեր աշխարհը չի տեսել: Շատ հատկանշական էր, որ այդ նիստին մի հոգի պաղեստինցի անգամ չէին հրավիրել: Նույնը նա անելու է թե՛ Իրանի հետ, թե՛ Ռուսաստանի հետ, և օրը հասնի` նաև Չինաստանի հետ:

Այս երեք քաղաքակրթությունները դա գերազանց են հասկանում և ըստ այդ պատրաստվում են պատերազմի: Այս ամենը ներկայումս կենտրոնացած է Իրանում և ինչպես նախապես տեղեկացրել է Խամանեյը ԱՄՆ–ին` վերջինիս հարձակման դեպքում, ԱՄԵՆԱՓՈՔՐ անգամ հարձակման դեպքում (սա կարևոր է), Իրանի պատասխանը լինելու է ուղղակի, այլ ոչ խորհրդանշական, լինելու է հուժկու (այլ ոչ հարվածների ընթացքում բանակցելի), լինելու է տարածաշրջանային մասշտաբի: Ասել է թէ` Իրանի հակահարձակումը թիրախավորելու է տարածաշրջանում զետեղված ԱՄՆ և Իսրայելի բոլոր ենթակառուցվածքները: ԱՄՆ տարատեսակ բարձրաստիճան պաշտոնյաներ շարունակում են բարձրաձայնել, որ Տրամպը նախ պատրաստվում է փոքրածավալ հարված հասցնել, որպեսզի իրանական կողմն ընդունի իր – իսկ իրականում Իսրայելի – պահանջները [1. միջուկային ծրագրից իսպառ հրաժարում; 2. հրթիռային ծրագրի ոչնչացում; 3. տարածաշրջանի` Իսրաեյլի դեմ հանուն հայրենիքի պայքար մղող ուժերի չսատարում]: Նման հարվածը նպատակ է հետապնդում ոչնչացնել անձամբ Խամենեին և նրա ընտանիքին: Ապա, եթե ԱՄՆ–ի դեմ Իրանի պայքարը շարունակվի` ապա ԱՄՆ–ը կգործարկի տարածաշրջանում տեղակայված իր ողջ զինուժը` ստիպելու, որպեսզի Իրանն ընդունի իր – իսկ իրականում Իսրայելի – պահանջները: Նաև Իսրայելում ԱՄՆ–ի դեսպան Մայք Հաքաբիի շուրթերով հնչեցրել է այն գաղափարը, որ ողջ Մերձավոր Արևելքի` Տրամպի սրտի սմոտրյաշչին պետք է լինի Իսրայելը, ով իր հերթին պետք է ներկայիս Իսրայելի տարածքն ընդլայնի Լիբանանի, Սիրիայի, Իրաքի, Սաուդական Արաբիայի, Եգիպտոսի ու Հորդանանի տարածքների հաշվին: Քանի կա Իրանը` անհնար է "Մեծ Իսրայել" այս ծավալապաշտական ծրագրի իրականանալը: Ըստ այդմ, գործի է դրվել կոլեկտիվ Արևմուտքի ողջ ինֆորմացիոն սպառազինությունը: Անընդհատ աշխարհին ուզում են համոզել, որ Խամենեին սպանելով, ողջ իրանական կառավարությանը սպանելով, գեներալիտետին ոչնչացնելով` ԱՄՆ–ը հաղԴելու է, սակայն թե՛ տարածաշրջանի երկրները, թե' ԱՄն հանրությունն ու ուժայինները հորդորում են Տրամպի վարչակազմին, որ գործը դրանով չի ավարտվելու, այլ ստեղծելու է գլոբալ աննախադեպ անտանգային խնդիրներ:

 

Տրամպը փորձում է սուվերենազուրկ և ռեսուրսաշատ մի ողջ տարածաշրջան հրամցնել եթե ոչ ողջ ամերիկյան էլեկտորատին, այլ իր ներկայիս ընդամենը 15% ռեյտինգի պայմաններում` գոնե MAGA–ի ամենանվիրյալ (կարդալ` ամենազոմբի) շերտին, և ժամկետների առումով նա բավականին սահմանափակված է: Երեքշաբթի օրը, փետրվարի 24–ին նա պետք է հանդես գա State of the Union ճառով, որը կանխորոշիչ է առաջիկա միջանկյալ ընտրությունների քարոզարշավի բացման տեսանկյունից: Նա պետք է ներկայացնի պոտենցիալ ընտրողներին, թե իր նախագահության մինչ օրս հատվածում ինչպիսի նվաճումներ է արձանագրել: Գերագույն դատարանը երեկ վճիռ կայացրեց` հակաօրինական հայտարարելով նրա տարիֆային քաղաքականությունը: Որպես Նիկոլ Փաշինյանին ապօրինաբար Հայաստանում իշխանության բերած կերպար` Տրամպն անմիջապես կրքոտ ճառով հանդես եկավ, սպառնալով այ վճռին կողմ քվեարկած 6 դատավորներին, և պարգևատրելով այդ վճռին դեմ քվեարկած 3 դատավորներին: Հաջորդիվ, քանի տարի է դեմոկրատներից պահանջում էր հրապարակել Էպշտեյնի ֆայլերը, և խոստանում էր ամերիկացիներին, որ երբ դառնա նախագահ` ֆայլերը հրապարակելու է: Սակայն հրապարակել է միայն այդ ֆայլերի 2%–ը, այն էլ իր և շատերի անուններն ու այլ փաստարկները սևացված որպես կոնֆիդենցիալ ինֆորմացիա, և նրա գլխավոր դատախազն այդ ֆայլերի հիման վրա դեռ ոչ ոքի դեմ հայց չի ներկայացրել և հպաաարտորեն նշել է, որ "եթե այդ անունները հրապարակվեն, ապա ԱՄՆ ողջ պետական համակարգը կփլուզվի": ԱՄՆ հասարակությունը երեքշաբթի օրն ակնկալու է լսել, թե ինչ է լինելու համակարգային ու մասշտաբային այդ կոռուպցիոն գործի հետ, որը ներգրավում է կազմակերպված հանցավոր գործունեություն` կանանց և երեխաների դեմ տրաֆիկինգի, սեռական բռնությունների, մանկապղծության, կանիբալիզմի, ԴՆԹ և այլ էքսպերիմենտների, օրգանների տրաֆիկինգի ենթարկելու հանցախմբերով: Նրա վարած միգրացիոն քաղաքականությունը ևս ամերիկյան էլեկտորատի թիրախում է: Այս բոլոր կետերով, նրան չի հաջողվելու համոզիչ փաստարկներ բերել, չնայած որ կասկած չկա, որ հմտորեն ու ժամերով կխոսի, ինքն իրեն կգովի: Նա գիտի, որ իր պոպուլիստական ոճի ճառասածությունը չի օգնի իր ռեյտինգին: Նա նաև շատ հստակ գիտակցում է և այդպես էլ հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններում հանրապետականների չհաղթելու դեպքում` դեմոկրատներին կհաջողվի իրեն իմպիչ անել: Այդիսկ պատճառով էլ, նա ամենայն հավանականությամբ, Իրանի դեմ հարձակումը կգործի մինչ երեքշաբթի:

Սակայն դա էլ իր բարդություններն ունի: Իր` արագագույն տեմպերով զանազան պատերազմներին վերջ դնելու շարունակական խոսույթը, որոշակի սպասում է ստեղծել էլեկտորատի մոտ: օրինակ, Ուկրաինա–Ռուսաստան կոնֆլիկտի մասին խոսելիս` միշտ նշում էր, որ 24 ժամվա մեջ վերջ կդնի այդ պատերազմին; Գազայի դեպքում անընդհատ նշում է, որ Գազայում այլևս խաղաղություն է, սակայն Համասի թունելներն էլ են տեղում, Համասի մարտիկներն էլ, զենքերն էլ, Իսրայելն ամեն օր միջինը 50–70 պաղեստինցի է սպանում, փաստացի զինադադար չի գործում և Իսրայելի Գենշտաբի պետը 60-օրյա ժամկետ է տվել Համասին զինաթափվել, որի չկատարման դեպքում` պատերզմը մասշտաբայնեորեն շարունակվելու է, և այլն, և այլն: Իրանի դեմ պատերազմով նա հույս ունի այս բոլոր "բաց" կետերը փակել: Նա պահանջել է, որ իրեն ներկայացնեն այնպիսի մարտավարություն, որ Իրանի դեմ հարձակման դեպքում կերաշխավորի ԱՄն հաղթանակը: Սկզբում նա պահանջում էր մաքսիմալ կարճ ժամկետի համար նախատեսված ռազմական գործողությունների սցենար, հետո նրան հասկացրեցին, որ Ռուսատանի ու Չինաստանի համագործակցությունը բարդացրել է նման սցենարի հնարավորությունը, և նա հիմա խոսում է մի քանի փուլանոց պատերազմի մասին, որի առաջին փուլը կարճ, արագ ու արդյունավետ է: Նրան, վերոնշյալ ամերիկյան ներքաղաքական կոնտեքստում, հարկավոր է այդ առջին կայծնակային ու թիրախային հարձակման արդյունավետ ավարտը մինչ երեքշաբթի: Համենայն դեպս, այս ժամի դրությամբ, դա են վկայում զանազան պաշտոնյաների հայտարարությունները:

 

Նշեմ դրանցից երկուսը: Երեկ ԱՄՆ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հայտարարեց, որ Խամենեին արվել է նույն առաջարկը, ինչպես որ ժամանակին Մադուրոյին: Իբրև թե Խամենեին փոխանցվել է, որ նա դեռևս կարող է խաղաղությամբ լքել երկիրը, գնալ մի տեղ, ապրել հարուստ ու հանգիստ, վայելել կյանքի վերջին օրերը, կամ նրա հետ կարվի այն ինչ արվեց Մադուրոյի հետ, ով "հիմա կանգնելու է ամերիկյան դատարանի առաջ և մեռնելու է ամերիկյան բանտում": Մյուս հայտարարությունն արվեց մի քանի ժամ առաջ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի կողմից, ով ասաց, որ Իրանը չի ընդունելու ԱՄՆ–ի [իսկ իրականում` Իսրայելի] պահանջները, և որ նա գտնում է, որ Իրանի դեմ օգտագործվելու է ԱՄՆ երկու ավիակիրների ոլջ ուժը; և որ Իրանին տրվել է երկու ընտրություն` ավիրածություն կամ դիվանագիտություն, որոնցից Իրանն ընտրել է ավիրածությունը: Հարկ է նշել, որ երկրորդ ավիակիրը Իսրայելի ծովային տարածքում խարսխել է այսօր, ինչը դիտարկվում է որպես պատերազմի սկզբի ազդանշան:

Զուգահեռ այս անընդմեջ կրկնվող սպառնալիքների ֆոնին, դասական գազլայթինգով է զբաղված ողջ ամերիկյան կորպորատիվ մեդիան, որը պարզապես չի լուսաբանում Իրանի բանակցային առավելությունները, չի հնչեցնում Իրանի բանակցային պահանջների իրավաչափությունը, ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների անօրինականությունը: Իրանը միմիայն համաձայնել է միջնորդավորված բանակցությունների` բացառապես Իրանի միջուկային ծրագրի զարգացման խնդրի շուրջ: Այսինքն` նրա հրթիռային ծրագիրը և Իսրայելի հարձակումների դեմ պայքարող հարևան երկրներին աջակցություն ցուցաբերելը բանակցության առարկա չեն: Սակայն օրինակ Իրանի արտգործնախարար Աբբաս Առակչիից հարցազրույց վերցնող ամերիկյան լրատվականներն իրենց հարցադրումերն այնպես են ձևակերպում, կարծես այդ խնդիրները բանակցության թեմա են: Նաև, Իրանը շեշտել է, որ ԱՄՆ–ի կողմից Իրանից պահանջելը ուրանի հարստացման 0%, ևս հիմք կլինի Իրանի կողմից այ բանակցություններից հրաժարվելը: ԱՄՆ և արևմտյան առաջատար լրատվականներն առհասարակ չեն հասցեագրում այս նրբությունները: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստը ևս, ԱՄՆ Ֆոքս նյուզին տված հարցազրույցն սկսում է ԱՄՆ – իսկ իրականում` Իսրայելի – 3 պահանջները ներկայացնելով այնպես, կարծես Իրանը չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները, սակայն իրականում այդ երեք կետերոց և ոչ մեկ ԱՄՆ–Իրան բանակցային տրեկում պարզապես գոյություն չունեն: Մաստը, այս նախապայմանների չիրականացնելն Իրանի կողմից անվանում է կազուս բելլի և հայտարարում, որ Իրանը սպառնալիք է ԱՄՆ–ի համար և որ Նախագահ Տրամպը պետք է Իրանին հարված հասցնի` ԱՄՆ պետության և ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Այսինքն գոյություն չունեցող հիմնավորմամբ, ինչպիսին Իրաքի "զանգվածային բնաջնջման զենքերն էին", ԱՄՆ–ը փորձում է հիմնավորել իր մոտալուտ հանցավոր հարձակումը;

 

Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը վստահաբար անակնկալ են պատրաստել և Իրանը չի պատրաստվում հանձնվել: Նեթանյահուն բավականին բարկացած է հատկապես տարածաշրջանի երկրների վրա – մասնավորապես Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի – քանի որ վերջիններս, իենց մատուցած ծառայությունների դիմաց, ավելի բարձր գին են պահանջում, քան Նեթանյահուն է հարմար գտնում: Այս երկու երկրներն էլ տարածաշրջանային մասշտաբի գեոքաղաքական խաղացողի հավակնություն են ներկայացնում, ինչը մարտահրավեր է Իսրայելում ԱՄՆ դեսպան Հաքաբիի նշած "թող Իսրայելը ողջ Մերձավոր Արևելքը վերցնի ու իշխի" ծրագրին, և նա – ԱՄՆ–ի տված կանաչ լույսով – ակտիվացրել է Իգիլին և այլ ուժերի` Իրանի դեմ հարձակման հետ միասին, այդ և ևս մի քանի երկրներում, սիրիական սցենարով հեղաշրջումներ իրականացնելու նպատակով, կամ հեղաշրջման փորձի սպառնալիքի սցենարը նրանց գլխի վերցում դամոկլյան թրի կարգավիճակում պահելու նպատակով, որպեսզի Իրանի դեմ հարձակման ժամանակ "իրենց խելոք պահեն": Որպես այդպիսին, Իսրայելն օգտագործելու է Հնդկաստանին, Հունաստանին, Կիպրոսին, մի քանի աֆրիկյան և ասիական պետությունների: Նեթանյահուն խնդիր ունի իշխանության մնալու, որովհետև ցածր ռեյտինգի պայմաններում, նա չի կարողանալու հաղթել ընտրություններում, որն անընդհատ հետաձգում է` պատերազմական գործողությունների պատճառաբանմամբ, ապա նաև հենց դադարի լինել վարչապետ` հայտնվելու է բանտում: Նրան էլ, այսինքն, օդ ու ջրի պես, մեծ ու կարևոր հաղթանակ է պետք:

 

Իրանի դեմ հարձակման ձգձգումը նաև պայմանավորված է Ռուսաստանի և Չինաստանի կողմից հզորացված Իրանի հետախուզական բազայի առավելությունների հետ: ԱՄՆ աղբյուրները լրատվականներին հայտնում են, որ նա շատ ավելի զգույշ է, ոչ ոք չգիտի որ օրն է նա ցանկանում հարձակվել և միշտ պահանջում է, որ հարձակման ծրագոիր ներկայացնողները երաշխավորեն, որ գործողությունը կպսակվի հաջողությամբ: Այսինքն` կան հանգամանքներ, որոնք անհայտ են մնում ԱՄՆ հետախուզության համար, դժվարացնում են նրանց հաշվարկները: Սա իր հերթին հարված է ԱՄՆ – որպես աշխարհի միակ, ամենամեծ, ամենաուժեղ բանակ ունեցող – երկրի հեղինակությանը: Այսիսկ պատճառով ներկայումս հնչեցված են մի քանի ժամկետներ; [Ընդ որում, Մաստն իր հարցազրույցում նշեց, որ ԱՄՆ հարձակումը կսկսի հենց ավարտվի Իրանին ներկայացված վերջնաժամկետը]: Երեկ Տրամպը հայտարարեց, որ 10–15 օր է տվել Իրանին` ներկայացնելու փաստաթղթի նախագիծ: Ապա ԱՄՆ–ը հայտարարեց, որ ուրբաթ օրը Ժնևում կշարունակվեն Իրանի հետ միջնորդավորված բանակցությունները: Ապա Ուիտկոֆֆը հայտարարեց, որ Տրամպը "զարմացած է, որ Իրանը դեռ չի կապիտուլացվել", որից հետո Աքիոսը հրապարակեց ԱՄՆ բարձրաստիճան իր աղբյուրի տված հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ–ը Իրանին 48 ժամ է տվել փաստաթղթի նախագիծ ներկայացնելու համար, և որ նման փաստաթղթի բացակայության դեպքում Ժնևի բանակցությունները չեն կայանա: Իսկ ընդամենը երկու ժամ առաջ իսրայելյան թերթ "Իսրաել Խայոմը" հրապարակեց, որ նախագահ Տրամպը դեռ որոշում չի կայացրել Ուիտկոֆֆին ժնևյան բանակցություններին գործուղելու մասին և որ առաջիկա 24 ժամերի ընթացքում կորոշի առհասարակ կլինե՞ն բանակցություններ Ժնևում, թե՞ ոչ:

Անշուշտ, անդրջրյա քարերը շատ են, և զինուժի շարժը, աշխարհի ռազմականացման տեմպերը, միջուկային զենքի մասին հաճախակի ու կոշտ խոսույթը, տարատեսակ կոնֆլիկտների` լուծված հայտարարելը, երբ իրականում դրանք եռում են դեպի մեկ մասշտաբային համաշխարհային պատերազմ, խնդիրներ են, որ համապարփակ գնահատականի չեն ենթարկվում լրատվականների կողմից: Աշխարհը վտանգավորից անցնում է ավելի վտանգավոր ու անկայուն իրավիճակի ու միմիայն նման պայմաններում հնարավոր է չափորոշել յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանական ցենզը: Օրինակ, մեզ պետք է որ առաջնայնորեն մտահոգեր Իրանի դեմ ցանկացած սցենրաով մղվող պատերազմի դեպքում, մեր կարգավիճակը – նման ժամանակներում ո՞վ պետք է լինի մեր վարչապետը որպես գերագույն գլխավոր հրամանատար, ինչպիսի՞ պատրաստվածություն պետք է ունենա մեր բանակը` չներքաշվելու սխալ կողմի սին դեգերումներում և դրանով առիթ չստեղծելով հերթական կոտորածի ու տարհանման: Սակայն երբ լսում եմ ընդդիմադիրների քարոզարշավային պատառիկները, հասկանում եմ, որ անվտանգության տեսանկյունից շարունակում են մնալ գլուխը հողում թաղած ջայլամի կարգավիճակում: Նրանք այս սցենարներից այն աստիճան չեն խոսում, որ մի պահ հավատում ես, որ մեր երկրում գլխավոր գերխնդիրը կովերի կաթնատվությունն է, կամ ավելի խայտառակ երևույթներ, որոնք ուղղակի ընտրողին ծաղրի ենթարկող հայտարարություններ նեն, որ ոչնչով չեն տարբերվում նիկոլական պոպուլիստական ու անգրագտե զեղումներից, ըստ որի մեզ միայն մնում է ժողովրդավարության մասին երգեր երգել, այնքան որ անվտանգ ու ապահով է մնացած ամեն բան: Ես գտնում եմ, որ մեր հասարակությունը անընդմեջ պետք է խոսի անտանգության մասին, ազգային միասնության մասին... Սակայն սկսվել է հերթական պատվողական ընտրությունների եթերաշրջանը և թուրքի յաթաղանն անգամ էս ընդդիմադիրների գլխներին իջնելիս, իրենք պատմելու են, թե ինչպես էին պատրաստվում Հայաստանում ձվի գինն իջեցնել հանուն հայ ազգի` էն էլ թուրքը չթողեց... Իսկ իրականում` ինքը թողեց, որ թուրքը չթողնի:

ՆԱՆԱ ՍԱՐՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում