Նոր պայմանագիր, նոր պայմաններ. Ինչ կառաջարկի «Ինտերը» Մխիթարյանին
ՍպորտԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Միլանի «Ինտերը» հակված է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելուն:
Սակայն, նոր համաձայնագիրը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն թիմում, այս մասին գրում է FcInterNews.it-ը։
Միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հունվարին իր 37-ամյակը բոլորած կիսապաշտպանին խելամտորեն օգտագործելու և ֆիզիկապես չծանրաբեռնելու դեպքում՝ նա կարող է դեռ մեծ օգուտ տալ թիմին։ Նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ ռոտացիոն (պահեստային), բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։ Ակումբում գնահատում են նրա փորձը, որը դրական է անդրադառնում թիմի վրա թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները կսկսվեն մարտին. արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ, որը արդեն հստակություն մտցնի կողմերի միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ։

