Ոչինչ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյան

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին օրվա առիթով և հանդես եկել ելույթով, որում, մասնավորապես՝ անդրադարձել է ջրային ոլորտի խնդիրներին: Վարչապետը տարօրինակ է համարել այն հանգամանքը, որ երկրում գյուղատնտեսական նշանակության հողերի շատ փոքր մասն է ոռոգվում, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր է: «Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը: Թերևս, հարկ եմ համարում ընդգծել, որ սա էլ այն դեպքերից է, երբ ասում ենք՝ ցանկացած հարցի լուծման համար Կառավարությունն ունի երեք լուծում: Այդ լուծումներից առաջինը կրթությունն է, երկրորդը՝ կրթությունը, և երրորդը՝ նույնպես կրթությունը: Ընդ որում՝ ասածս վերաբերում է բոլորիս: Երբ նման արձանագրում եմ անում, առաջին հերթին անում եմ ինքս իմ մասին, որովհետև ջրի նկատմամբ մեր վերաբերմունքն էական փոփոխության ենթակա է»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Անդրադառնալով, այդ թվում՝ իր երբեմնի հնչեցրած տեսակետների փոփոխությանը, վարչապետն ընդգծել է, որ կյանքը փոփոխությունների ընթացք է և չփոխվելը բերում է աղետների։ «Մեր շատ աղետներ կապված են նրա հետ, որ չենք հասկանում, չենք ըմբռնում փոխվելու անհրաժեշտությունը, չենք ըմբռնում, որ առանց փոխվելու հնարավոր չէ բան փոխել։ Ջրայինն այն ոլորտներից է, որտեղ մենք ընդհանրապես չենք փոխվել: Դրա համար էլ տեղում դոփում ենք, և մեզ ոչ մի բան չի փրկում բացարձակապես: Եվ չի փրկելու, քանի դեռ չենք հասկանում, որ պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը՝ պետական կառավարման համակարգից սկսած, ժողովրդական մակարդակով վերջացրած», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է ընդհանրապես գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը փոխելու անհրաժեշտությունն ու կարևորությունը. «Մենք խնդիր պետք է դնենք, որ Հայաստանում չոռոգվող գյուղատնտեսական նշանակության հող ոչ միայն պետք է չլինի, այլև տարբեր նշանակության այլ հողեր պետք է դառնան այգիներ, ու այսօրվա Հայաստանում այդ ջրային ռեսուրսը կա: Փորձագիտական գնահատականներով՝ Հայաստանում տարեկան 5-7 միլիարդ խորանարդ մետր ջրային ռեսուրս է ձևավորվում»:

Երկրի ղեկավարը խնդրահարույց է համարել նաև Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու որոշումները, քանի որ այն մեր երկրի պաշարն է: «Մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումը, ինտենսիվ գյուղատնտեսությունն է լուծումը: Այսօրվա մեր գյուղատնտեսությունը, բացի ինտենսիվ գյուղատնտեսությունից, վնասաբեր է ամբողջությամբ, որովհետև չենք հաշվում իր ինքնարժեքը, կոնկրետ ջրի գինը թերագնահատված է, և գյուղատնտեսությունն աշխատում է վնասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ այս թեմաների հետ պետք է առերեսվել, իսկ առերեսվելու համար կրկին կարևորել է կրթության անհրաժեշտությունը։ «Ես ուզում եմ, որ մենք այս պրոբլեմների հետ առերեսվենք, որովհետև առանց այս պրոբլեմների հետ առերեսվելու, մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ ջրային ոլորտում առկա հարցերը լուծելու համար անհրաժեշտ է խնդիրներն ամբողջ խորությամբ ընկալել, լրացնել գիտելիքի պակասը, ավելացնել այդ գիտելիքն իրացնելու հմտությունները: «Եվ մենք գնալու ենք նոր ճանապարհով, որը սկսվում է ջրային ոլորտի և ջրի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությամբ։ Այնուամենայնիվ, տոնական համատեքստը չմթագնելու համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր այս ընթացքում իրենց կարողությունները ներդրել են, որպեսզի մենք ավելի վատ վիճակ չունենանք»,-ամփոփել է վարչապետը:

Ջրային ոլորտում ներդրած ավանդի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բնագավառի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է պարգևներ և շնորհակալագրեր։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում