«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Աջափնյակ» մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կկառուցվի

Տնտեսություն

Աջափնյակ մետրոյի կայարանին հարող տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկփուլ մրցույթը կայացել է. նախավորակավորման փուլի ընթացքում դիմել են թվով յոթ միջազգային և տեղական ընկերություններ, երկուսը որակավորվել են։ Այս մասին նշվեց այսօր՝ փետրվարի 23–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

 

Նշվեց, որ մարտի 3–ին առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է, ակնկալվում է, որ հունիսի կեսերից աշխատանքները կմեկնարկեն։

 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե որոնք են եղել քաղաքապետարանի նախնական պահանջները տեխառաջադրանքով, ինչին ի պատասխան նշվեց, որ առաջարկվելու են այդ տեղանքում որոշակի ռադիուսով հայեցակարգային լուծումներ, ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի, բիզնես քեյսի մշակում, որը թույլ կտա ներդրումային փաթեթ ձևավորել իր համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքով և ներդրումային մոդելով։

 

Ավինյանը նշեց. «Այսինքն, մենք ստանալու ենք և նախնական էսկիզային առաջարկ, և որոշակի տեխնիկատնտեսական հիմնավորում։ Ուզում եմ հիշեցնել այս հանձնարարականի ամբողջ տրամաբանությունը, որ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք բիզնես կենտրոն կամ այն, ինչ որ այս ընկերություններից մեկը, որը կհաղթի, կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի և որոշակիորեն նաև կմեղմի այն ծախսերը, որոնք իրականացնելու են կայարանի կառուցման համար»։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան