Մեքսիկական կարտելի զինյալներն իսկական բանակ են փողոց հանել
ՄիջազգայինԳվադալախարայի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը գրավելուց հետո, «Խալիսկո. Նոր սերունդ» կարտելի զինյալները սկսեցին ինքնաթիռներ այրել: Այս պահին օդանավակայանից դուրս գալու ոչ մի միջոց չկա։ Իսկ Խալիսկո քաղաքը բառացիորեն կրակների մեջ է (տես նաեւ https://iravunk.com/?p=334931&l=am):
Մեքսիկական կարտելի զինյալներն իսկական բանակ են փողոց հանել: Նրանք տեսանյութ են նկարահանել՝ բացահայտ սպառնալով մեքսիկական անվտանգության ուժերին.
«Դիտեք սա, եթե ուզում եք մեզ դիպչել: Ես այստեղ իսկական շներ ունեմ, և մենք ամբողջ քաղաքում վերահսկողություն ենք հաստատելու: Վեր կացեք և դուրս եկեք այստեղից»,- սպառնում է գրոհայինների ղեկավարներից մեկը:
Կարտելը հրապարակավ հայտարարել է 1200 ԱՄՆ դոլար պարգևատրման մասին յուրաքանչյուր սպանված ոստիկանի կամ զինվորի համար։
Ավելի վաղ Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Խալիսկո. Նոր սերունդ» նարկոկարտելի առաջնորդ Էլ Մենչոյին ձերբակալելու գործողության մասին: Օպերացիայի ընթացքում սպանվել է չորս զինյալ, իսկ ևս երեքը մահացել են Մեխիկո քաղաք տեղափոխման ժամանակ ստացած վերքերից, այդ թվում՝ կարտելի առաջնորդ Էլ Մենչոն։

