Սիցիլիա դարձած իմ Էրեբունի
Քրեական«Իրավունք»-ի հավաստի տեղեկություններով` օրերս Մաշտոց 24 հասեցում տեղի է ունեցել արտառոց միջադեպ: Բանն այն է, որ փետրվարի 21-ի կեսօրին, օրը ցերեկով «Տեղ» փաբից, որը գտնվում է նկուղային հարկում, լսվել են օգնության կանչող աղաղակներ: Փաբի անմիջական վերեւում գտնվող դեղատան աշխատակիցները սարսափով իջել են ներքեւ, որպեսզի օգնություն ցուցաբերեն անհայտ անձին, սակայն երկաթյա դուռը ներսից կողպված է եղել:
Սեւամորթ տղամարդը, ով ներկայացել է վերոնշյալ փաբի տնօրեն, կտրականապես մերժել եւ թույլ չի տվել է օգնություն աղերսող ձայներից հավաքված քաղաքացիներին ներս մտնել: Քաղաքացիները ստիպված են եղել ոստիկանություն կանչել:
Ոստիկանության աշխատակիցների ժամանելուն պես՝ սեւամորթ տղամարդը, ում անունը հնարավոր է եղել ճշտել եւ, ըստ «Իրավունք»-ի աղբյուրի, Պատրիք է, անմիջապես դիմել է փախուստի, սակայն ոստիկանության հմուտ ջանքերի շնորհիվ բռնվել է:
Նախնական տվյալներով՝ Պատրիքին տարել են մոտակա ոստիկանության բաժանմունք: Թե ո՞վ է եղել ներսից օգնություն կանչող անձը, եւ ո՞վ է եղել սեւամորթ տղամարդը, ով մինչեւ վերջ թույլ չի տվել նկուղի դուռը բացել, դեռ կփորձենք պարզել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

