Ցավակցում ենք մեր սիրելի գործընկեր Հրանտ Սարաֆյանին՝ սիրելի տատիկի մահվան կապակցությամբ
ՀասարակությունԽորը վշտով տեղեկացնում ենք, որ այսօր երկրային կյանքին հրաժեշտ է տվել մեր սիրելի գործընկեր, «Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանի սիրելի տատիկը՝ այլեւս լույս դարձած ՍԱԼԲԻ տատը։
Սիրելի տատիկի կորստի ցավով իր էջում կիսվել է նաեւ մեր գործընկերը.«Այս աշխարհից պակասեց անսահման բարություն ու սեր: Ի Տեր հանգնչեց Սալբի տատս: Մեծ սրտի մեջ խնամքով տեղավորել էր բոլորիս՝ զավակներին, թոռներին, ծոռներին, բայց մեկ է, աչքը ճամփին էր... Գնաց, հասավ Հրանտ պապիս, մորաքրոջս, քեռուս, ծոռանը՝ Էլայիսսս.... Վստահ եմ՝ հիմա երկնքում հավաքվել են, հոգին անցավ է, խաղաղ... Տատ ջան....»
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ
փետրվարի 23-ին, ժամը՝ 17:00-ից, «Էլար» սգո սրահում (հասցե՝ Արտաշիսյան 46/1, Սուրբ Աստվածամայր պոլիկնիկայի հետևում):

