Մխիթարյանը` իր խփած գոլի մասին
Սպորտ
Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով.
«Շատ երջանիկ եմ և՛ ինձ, և՛ թիմի համար: Չափազանց կարևոր հաղթանակ էր։ «Լեչեի» դեմ խաղալը հեշտ չէր, գործ ունեինք շատ կազմակերպված թիմի հետ, որը գրեթե ազատ տարածություններ չի թողնում: Մենք գիտեինք, որ երկրորդ խաղակեսում նրանց տեմպը կընկնի, և կկարողացանք հետևողականորեն ճնշում գործադրել: Մենք ցանկանում էինք հաղթել, ուստի յուրաքանչյուրս պետք է տար իր առավելագույնը:
Գոլի դրվագում վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ ու դարձա գոլի հեղինակ, թեև իրականում այնտեղ պետք է Բաստոնին լիներ: Այժմ պետք է նայենք առաջ և կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա. լավագույնս կնախապատրաստվենք դրան, կանենք առավելագույնը, և դա կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։

