Ուկրաինայի վրա այսօրվա հարվածը ներառել է տասնյակ հրթիռներ և հարյուրավոր անօդաչուներ
ՄիջազգայինՈւկրաինայի վրա այսօրվա հարվածը ներառել է տասնյակ հրթիռներ և հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։
Գիշերվանից սկսած Ռուսաստանը համատեղ հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ օգտագործելով «Ցիրկոն» հրթիռներ, բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության տվյալների համաձայն՝ օգտագործվել է ընդհանուր առմամբ 345 օդային հարվածային զենք, այդ թվում՝
— 4 «Ցիրկոն» հրթիռ,
— 22 «Իսկանդեր-Մ/Ս-400» բալիստիկ հրթիռ,
— 18 «Х-101» թևավոր հրթիռ,
— 2 «Իսկանդեր-Կ» հրթիռ,
— 4 «Х-59/69» օդ-օդ դասի հրթիռ,
— 297 հարձակողական անօդաչու թռչող սարք։
Հիմնական հարվածի գոտիներն էին Կիևի, Օդեսայի, Կիրովոգրադի և Պոլտավայի մարզերը:
«14 հրթիռի և 23 անօդաչու թռչող սարքի ուղղակի հարվածներ են գրանցվել 14 վայրերում, ինչպես նաև բեկորներ են ընկել հինգ շրջաններում»,- հայտնում է ուկրաինական աղբյուրը: Այն, որ 50 հրթիռից 14-ն է հասել նպատակին, այն կարգի աբսուրդ է, որը հերքեց անգամ Զելենսկին` հայտարարելով հրթիռների ընդամեը 15 տոկոսը խոցելու մասին:
Իսկ ահա ռուսները միանգամայն այլ տվյալներ են բերում: Լայնածավալ համակցված հարված է հասցվել Կիևի, Կրիվոյ Ռոգի և Վիննիցայի էներգետիկ օբյեկտներին:
Կիեւում Տրիպիլսկիի ՋԷԿ-ը խոցվել է 6 Х-101 թևավոր հրթիռներով, մի քանի «Ցիրկոններով», 4 «Իսկանդեր-Մ»-ներով, 2 «Իսկանդեր-Կ»-ներով և, ենթադրաբար, 1 Х-59/69-ով:
Կիևից հյուսիս-արևելք գտնվող անհայտ թիրախի վրա արձակվել են 4 «Ցիրկոն» հրթիռներ:
Կիեւի թիվ 5 ՋԷԿ-ը հարխոցվել է 6 Х-101-ներով և 4 «Իսկանդեր-Կ»-ներով: Թիվ 6 ՋԷԿ-ը` 4 «Իսկանդեր-Մ»-ով:
Կիրովոգրադի մարզում խոցվել են Կիրովոգրադի ՋԷԿ-ը և 330 կՎ «Ուկրաինկա» ենթակայանը, օգտագործվել է ընդհանուր առմամբ 15 «Իսկանդեր-Մ» հրթիռ: Վիննիցայի մարզում 750 կՎ լարման «Վիննիցկայա» ենթակայանը ենթարկվել է 4 Х-101 հրթիռների հարձակմանը:
Օդեսայի մարզում Բոլհրադում գտնվող ենթակայանը հարված է հասցվել «Գերան-2» կամիկաձե անօդաչու թռչող սարքերի կողմից: «Գերան» հրթիռներ են կիրառվել նաև Դնեպրոպետրովսկում, Չերկասիում և Նիկոլաևում գտնվող էներգետիկ և ռազմական օբյեկտների դեմ:
Այսինքն, ռուսական առնվազն 50 հրթիռ հարվախել է թիրախներին, ինչը տրամաբանական է, հաշվի առնելով, որ ուկրաինական ՀՕՊ-ի անմարտունակության մասին հայտնում են նույնիսկ ուկրաինացիները:

